Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հունիսի 13-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Վայոց ձորի մարզի գյուղոլորտի և համայնքների ներկայացուցիչների հետ՝ մարզում մանր և խոշոր եղջերավոր կենդանիների՝ դաբաղ հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստման միջոցառումների ծրագիրը և անելիքները քննարկելու նպատակով։

Կայացել է հանդիպում կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների հետ 09.06.2023
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է մարզում կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր լսել ոլորտի ներկայացուցիչներին, գույքագրել առկա խնդիրները և նրանց հասցեագրմանն ուղղված հնարավորությունները՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով նաև արտահանման հետ կապված դժվարություններին։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալվել է Հայաստանում ՉԺՀ դեսպանատանը 02.06.2023
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Ֆան Յունի հրավերով Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատուն։

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցույթ-վարձակալության, որը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 3-ին, ժամը՝ 12.00-ին: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնք, Արենի բնակավայր, 15-րդ փողոց, շենք 3: Հայտարարության տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով: