Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջնորդագրի քննարկում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

24.11.2023

    Նոյեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ համայնքների և տարածքային ուժային կառույցների ղեկավարների, այլ պատասխանատու անձանց մասնակցությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ներկայացված միջնորդագրի քննարկումը, որը վերաբերում էր 2022թ․ Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերին։

    Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց, որ միջնորդագրի քննարկումը նպատակ ունի բարձրաձայնել խնդրի մասին, վերլուծել պատճառները, անել համապատասխան հետևություններ և կանխարգելել հետագայում նմանատիպ հակաօրինական գործողությունները։
Քննարկումներում կարևորվեցին համայնքների ղեկավարների և բնակավայրերի վարչական ղեկավարների՝ իրենց վերապահված լիազորությունների պատշաճ կատարման, գործընթացների իրավական հիմքերի պահպանման, բնակիչների հետ պարբերական հանդիպումների միջոցով իրավագիտակցության բարձրացման խնդիրները։

    ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ Ա․ Ավետիսյանը հորդորեց համայնքների ղեկավարներին պարտականությունները կատարելիս դրսևորել բարեխղճություն և պահպանել օրենսդրական նորմերը՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

   Առաջարկվեց պահանջվող կերպով կազմակերպել համայնքի սեփականություն հանդիսացող հողերի և դրանց վրա գտնվող համայնքային նշանակության անտառների պահպանությունը, ինչպես նաև կանխարգելիչ գործողություններում ընդլայնել բնակիչների հետ բացատրական աշխատանքների ծավալը։ Խնդրի համատեքստում քննարկվեցին նաև ծառահատումներին վերաբերող այլ ընթացակարգեր և դեպքեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-02-22 12:05:34