Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

  <<Թումոն>> ընդլայնում է իր գործունեությունը Վայոց ձորում

<<Թումոն>> ընդլայնում է իր գործունեությունը Վայոց ձորում 29.01.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալեց > ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու կառույցների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և մարզի համար կարևորություն ներկայացնող ուղղությունների շուրջ համագործակցելու անհրաժեշտությունը։ Քննարկված հարցերի համատեքստում համապարփակ ներկայացվել են մարզում իրականացված աշխատանքները, կենտրոնի գործունեության հեռանկարները և ակնկալվող արդյունքները։

   Միջոցառում՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին

Միջոցառում՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին 29.01.2024

Վայոց ձորի մարզային գրադարանում անցկացվեց > խորագրով գեղարվեստական ուրույն լուծումներով միջոցառում՝ նվիրված հայ գրականության՝ ճշմարտության և արդարության, հայրենասիրության և սիրո հավերժական պատգամախոսի՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը, փոխմարզպետ Բ․ Սողոմոնյանը, կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Տ․ Պոլուդնիցինան,ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Թարվերդյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ․ Կարապետյանը, գրադարանի բարեկամներ, մշակութային և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, պոեզիան սիրող և գնահատող մարդիկ։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը  ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի  առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ 28.01.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորականներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ: ՀՀ Զինված ուժերի կազմավորումը ժամանակի անխուսափելի հրամայականն էր. այն ստեղծվեց պատերազմի բովում, թրծվեց և կայացավ՝ հաղթահարելով բազում փորձություններ և կերտելով մեր նորագույն պատմության հաղթանակների փառավոր էջեր: Այն ազատատենչ հայ ժողովրդի ազգային զարթոնքի, համազգային նվիրական իղձերի և երազանքների իրականացման հիմնաքարը դարձավ:

 Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության  իրավունքի տրամադրման բաց մրցույթ

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ 26.01.2024

Հայտարարվում է բաց մրցույթ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող՝ ստորև ներկայացվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով՝ 1/ կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0284-0016, մակերեսը՝ 0,51816 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) համար, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի, 2/ կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0284-0015, մակերեսը՝ 0,51631 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) համար, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի։

Հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

Հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 26.01.2024

Օրերս Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կ. Միքաելյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարզի համայնքներում էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների խնդիրները վերհանելու, հնարավորինս դրանք նվազեցնելու վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին > ՓԲԸ-ի Արաքս մասնաճյուղի Եղեգնաձորի էլցանցի պետ Գ. Սմբատյանը, Վայքի էլցանցի գլխավոր ճարտարագետ Ա. Հարությունյանը, համայնքների ղեկավարները, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Մարզպետ Կ. Միքաելյանի՝ տարբեր համայնքներ կատարած այցերի ժամանակ խնդիրը բարձրաձայնել էին նաև բնակիչները։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության  ներկայացուցիչ Կավիտա Բելանիին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Կավիտա Բելանիին 25.01.2024

Հունվարի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Կավիտա Բելանիին: Այցի նպատակն էր քննարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրները, իրականացված աջակցման ծրագրերը և հետագա անելիքները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-08 10:50:21