Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ

26.01.2024

   Հայտարարվում է բաց մրցույթ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող՝ ստորև ներկայացվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով՝
   1/ կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0284-0016, մակերեսը՝ 0,51816 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) համար, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի,
   2/ կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0284-0015, մակերեսը՝ 0,51631 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) համար, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի։
   Մրցույթները կկայանան 2024 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11․00–ին, Ջերմուկի համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում։ Հողամասերի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը` 30 000 (երեսուն հազար) դրամ է։
   Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
   Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29