Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ։ Մրցույթը կկայանա ս/թ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15։00–ին, Ջերմուկի համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում։

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է հողամասերի դասական աճուրդով վաճառք 06.10.2023
Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառք։ Աճուրդը կկայանա 2023 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը 11.00-ին, համայնքապետարանի 2-րդ հարկի նիստերի դահլիճում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2023
Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտի նվիրյալներ, խորին ակնածանքով և առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այս տոնը միշտ էլ նշել ենք երախտագիտության անսահման զգացումով, որովհետև բոլոր ժամանակներում էլ անգնահատելի և բացառիկ են եղել ձեր դերն ու ավանդն ամուր պետության, առողջ հասարակության կերտման գործում։ Դուք եք կամրջում հասարակության երկու կարևոր օղակ՝ դպրոց և ընտանիք՝ ձեր ուսերին վերցնելով պետության և հասարակության համար մարդկային լավագույն որակներով և բարձր արժեքներով սերնդի կրթության և դաստիարակության լրջագույն պատասխանատվությունը։

Ամփոփվել են Վայք քաղաքում գործող հաշվառման կայանի աշխատանքները 04.10.2023
Ամփոփվել են Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործող հաշվառման կայանի աշխատանքները։ Մեկ շաբաթից ավել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում շուրջօրյա ռեժիմով գործում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման կայանը, որտեղ նրանց ցուցաբերվել է համակարգված աջակցություն, իրականացվել են գրանցման, անվտանգ տեղաբաշխման և կենսապահովման առաջնային և լայնածավալ միջոցառումներ։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց 100-ամյակը բոլորած վայոցձորցի տարեցներին 04.10.2023
Ձևավորված բարի և գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանի հետ այցելեց մարզի ամենաերկարակյաց մարդկանց՝ Խաչանուշ Մովսիսյանին (գ․ Արփի, 102տարեկան), Գեղեցիկ Բաբայանին (գ․ Վերնաշեն,104 տարեկան), Անազ Նավասարդյանին(գ․ Ագարակաձոր, 101տարեկան)։

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արարատ Գրիգորյանի, վարչության պետերի, համայնքների ղեկավարների մասնակցությամբ նախարարը անցկացրեց խորհրդակցություն՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց հաշվառման, կենսապահովման առաջնային պայմանների ստեղծման, աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկման և այլ ուղղություններով կատարված և կատարվելիք լայնածավալ աշխատանքները։