Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Արենի բնակավայրում ապրող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ

01.04.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կ. Միքաելյանը մարտի 29-ին Արենի բնակավայրում հանդիպեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ. Ասլանյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Ա. Թարվերդյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ․ Կարապետյանը, ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ Եղեգնաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Գ. Գևորգյանը:
   Ներկայացվեցին կառավարության կողմից ներկայումս իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, ՄՍԾ դիմելու և ծրագրերից օգտվելու ընթացակարգերը: Նշվեց, որ կառավարությունը մինչև տարեվերջ երկարացրել է 40+10 հազար դրամի սոցիալական ծրագրի ժամկետը, ինչը կնպաստի բռնի տեղահանվածների սոցիալական բեռի թեթևացմանը:
   Բարձրացված հարցերը վերաբերում էին հիմնականում աշխատանքի տեղավորման և բնակարանի ապահովման խնդիրներին, ընթացիկ այլ հարցեր ևս քննարկվեցին:
Չնայած մի շարք խնդիրների առկայությանը՝ Արենի բնակավայրում ապրող տեղահանված անձինք գոհ էին աջակցության ծրագրերից, հյուրընկալ համայնքի բնակիչների ջերմ ու պատրաստակամ վերաբերմունքից:
   Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Կ. Միքաելյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների խնդիրները մարզպետի աշխատակազմի մշտական ուշադրության և հոգածության ներքո են, դրանց լուծման անհրաժեշտությունը՝ առաջնահերթ աշխատանքի անբաժանելի մասը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38