Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն` հուլիս ամսին Վայոց ձորի մարզպետին ուղղված դիմումների վերաբերյալ 01.08.2012
2012 թվականի հուլիսի 13-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ ընդունելության են եկել 85 քաղաքացիներ, որոնցից 80-ը դիմել են ֆինանսական օժանդակության խնդրանքով և 1-ական` տանիքի թիթեղի ձեռք բերման, ոռոգման ջրի, հողի, գետաբերանին երկաթյա ցանց տեղադրելու և աշխատանքի տեղավորման հարցերով: Բացի աշխատանքի տեղավորման խնդրից, մնացած բոլոր խնդրանքները բավարարված են: Իսկ նշված խնդրի լուծման նապատակով` մարզպետը հանձնարարել է մարզպետարանի աշխատակազմի համապատասխան վարչությանը` քննարկել հարցը և...
Հայտարարություն 31.07.2012
Ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարի ՀՀ կառ. որոշման վերաբերյալ /կետ 1.3/ (1/3941-12, 2012-05-24) գրության` բնակելի կառուցապատման օբյեկտների օրինակելի նախագծերի կատալոգի մասսայականացման և բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով, Վայոց ձորի մարզի տարածքում երկու համապատասխան լիցենզավորում ունեցող շինարարական կազմակերպությունների կողմից ներկայացվել են միջինացված (1քառ.մետր շինարարական մակերեսի) գնային առաջարկներ:

Վիլյամ Սարոյանի <Իմ սիրտը լեռներում է> պիեսի բեմականացումը` Վայոց ձորում 31.07.2012
Երեկ մարդաշատ էր Եղեգնաձորի մարզային մշակույթի տունը, ուր կայացավ Վիլյամ Սարոյանի պիեսի պրեմիերան: Պրեմիերային ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ մշակույթի նախարարության ախատակազմի արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը,Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը:

Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարը 30.07.2012
Շախմատային քաղաքի անուն վայելող Վայոց ձորի մարզի գեղատեսիլ Ջերմուկ քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարը, որի փակման արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Խորհրդակցություն` նվիրված գինու փառատոնի կազմակերպչական հարցերին 30.07.2012
Հուիլիսի 28-ին մասնակցությամբ` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանի, Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կայացավ Արենիում անցկացվելիք գինու փառատոնի կազմակերպչական հարցերին նվիրված խորհրդակցություն: