Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 03.09.2012

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 3 ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ 02.09.2012

Մեծարգո պարոն Նախագահ Շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:

Ջերմուկի թիվ 3 հիմանական դպրոցի աշակերտը` <Կենգուրու 12-ում>

Ջերմուկի թիվ 3 հիմանական դպրոցի աշակերտը` <Կենգուրու 12-ում> 31.08.2012

Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է ԿԵՆԳՈՒՐՈՒ միջազգային մաթեմատիկական մրցույթը: Այս տարի մրցույթին մասնակցել է Ջերմուկի թիվ 3(Կեչուտի) հիմանական դպրոցի չորրորդ դասարանի աշակերտ Տիգրան Ռոմիկի Գրիգորյանը և Վայոց ձորի մարզի ներկայացուցիչների մեջ ունեցել է լավագույն արդյունք: Մրցույթը տեղի է ունեցել մարտի 15-ին, արդյունքներն ամփոփվել են մայիսին; Օգոստոսի 29-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած հանդիպման ժամանակ մրցանակակիր աշակերտները, այդ թվում նաև Տիգրան Գրիգորյանը ստացել են Հավաստագիր և արժեքավոր նվերներ: ՀՀ Նախագահը շնորհավորել է աշակերտներին, զրուցել նրանց հետ և պատասխանել երեխաներին հուզող հարցերին: Այնուհետև մրցանակային տեղեր գրաված երեխաները այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ստացել Վեհափառ Հայրապետի օրհնությունը:

Սեպտեմբերի մեկին Վայոց ձորի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի նոր ուսումնական տարին:

Սեպտեմբերի մեկին Վայոց ձորի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի նոր ուսումնական տարին: 31.08.2012

Սեպտեմբերի մեկին Վայոց ձորի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի 2012-2013 ուսումնական տարին: Այդ կապակցությամբ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից հայտնում են, որ մինչ ուսումնական տարվա մեկնարկը մարզային կրթության վարչության և դպրոցների տնօրինությունների կողմից կատարվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները ուսումնական տարին բարեհաջող սկսելու համար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ 31.08.2012

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, դասախոսներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ: Ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Յուրաքանչյուր նոր ուսումնական տարին մի նոր հնարավորություն է` յուրացնելու մեր ոսկեղենիկ այբուբենը, ճարտար դարձնելու մեր խոսքն ու բառը, ձեռք բերելու խորն ու կայուն գիտելիքներ, բացելով գիտության շտեմարանները` հարստացնելու կարողություններն ու իմացությունը, կրթվելու ազգային և համամարդկային արժեքներով, որոնց շնորհիվ հնարավոր կլինի նպաստել մեր երկրի տնտեսական զարգացմանն ու շենացմանը:

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ էԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 30.08.2012

  Մեծարգո պարոն Նախագահ Սրտանց շնորհավրում եմ Ձեզ, ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն և աննկուն կամք այդ դժվարին, բայց և պատասխանատու առաքելությունն իրագործելու ճանապարհին: Մի քանի օրից Դուք վերստին ստանձնելու եք Արցախի հերոսական ժողովրդին դեպի փայլուն ապագա առաջնորդելու Ձեր նվիրական առաքելությունը: Մեր մաղթանք է~ Ձեզ տեսնել միշտ ուրախ, լի ավյունով եւ վճռականությամբ: Հարգանքներով ՝ Էդգար Ղազարյան  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-18 16:24:07