Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը` ռուս-հայկական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովում 16.10.2012
2012 թվականի հոկտեմբերի 12-13-ը <Երևան-Էքսպո-ում> (Երևան, Հակոբ Հակոբյան 3) տեղի է ունեցել ռուս-հայկական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովը, որին մասնակցել են Ռուսաստանի և Հայաստանի պետական կառավարման հանրապետական և մարզային իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործարարներ երկու երկրներից: Համաժողովում զեկուցումով հանդես է եկել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 16.10.2012
2012 թվականի հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի կառավարության և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջև ստորագրվեց առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր: ՌԴ Արխանգելսկի մարզի Կառավարության անունից հանդես է եկել Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օրլովը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անունից` Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Համաձայնագիրը կնքվել է Երևան քաղաքում 2012թվականի հոկտեմբերի 13-ին, հավասար...
Խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետարանում 16.10.2012
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն , որին մասնակցում էին Վայոց ձորի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողոովի անդամները հանձնաժողոովի նախագահ Ցիալա Խուդինյանի գլխավորությամբ: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվորդյանը, Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության ու սոցիական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը:
Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 12.10.2012
ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը քաղաքացիների հերթական ընդունելություն կատարեց Վայքի քաղաքապետարանում` հոկտեմբերի 11-ին, Վայոց ձորի մարզպետարանում` հոկտեմբերի 12-ին: Վայքում ցուցակագրվել էին 16 քաղաքացիներ, որոնցից 16-ը դրամական օգնության խնդրանքով, 3-ը աշխատանքի տեղավորման: Եղեգնաձորում ընդունելության էին եկել 41 քաղաքացիներ, որոնցից 36-ը դրամական օգնության խնդրանքով, 4-ը բնակարանի ձեռք բերման և վերանորոգման հարցերով, իսկ Գետափ համայնքի նորակառույց թաղամասի բնակիչների անունից բարձրացվեց թաղամասը խմելու ջրով ապահովելու հարցը:

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում 10.10.2012
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո էրնեստո Ալվարես Ռիվերային: Մարզպետարանի մուտքի մոտ Տեր և Տիկին Ղազարյանները դիմավորեցին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանին և իր տիկնոջը:

Խորհրդակցություն նվիրված առողջապահության ոլորտի խնդիրներին 10.10.2012
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված մարզի առողջապահության ոլորտի խնդիրներին: Խորհրդակցությանը մանակցում էին ոլորտը համակարգող փոխմարզպետը, համապատասխան վարչության պետը և մարզում գործող առողջապահական կազմակերպությունների ղեկավարները:


