Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար` <Կանանց քաղաքական և քաղաքացիական մասնակցությունը որպես երկրի կայուն զարգացման և զուգակշռված ժողովրդավարության նախադրյալ> թեմայով

10.12.2012


Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի վարչության և Եղեգնաձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ 2012թ. դեկտեմբերի 7-8-ը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում անց է կացրել <Կանանց քաղաքական և քաղաքացիական մասնակցությունը որպես երկրի կայուն զարգացման և զուգակշռված ժողովրդավարության նախադրյալ> թեմայով երկօրյա սեմինար:
Սեմինարի մասնակիցներին ողջունել և աշխատանքներին հաջողություն է մաղթել  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Սեմինարն անցկացվում է <Կանանց քաղաքական մասնակցությունը 2012թ. խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին> ծրագրի շրջանակներում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
երկօրյա սեմինարը վարել է ասոցիացիաի Եղեգնաձորի մասնաճյուղի նախագահ Կարինե Հարությունյանը:
Դեկտեմբերի 7-ին սեմինարի պարապմունքներն անցկցրել են փորձագետներ
Ջեմմա Հասրաթյանը ( Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու) և
Անահիտ Հարությունյանը ( <Հոգևոր Հայաստան> ՀԿ նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու):
Մասնակիցների առջև <Պետական գենդերային քաղաքականության հայեցակարգը և իրականացման ուղիները մարզում Վայոց ձորի մարզում: ՀԿ-ների դերը գենդերային քաղաքականության հայեցակարգի իրականացման գործում> թեմայով
հանդես է եկել Վայոց ձորի փոխմարզպետ ,մարզպետարանի գենդերային հիմնախնդիրները համադաասող հանձնաժողովի ղեկավար Մելս Հարությունյանը:
Դեկտեմբերի 8-ին սեմինարի պարապմունքներն անցկացրել են փորձագետներ
Ջեմմա Հասրաթյանը, Անահիտ Աղոյանը (Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Կոտայքի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի համադասող) և Գեղեցիկ Գրիգորյանը (Երևանի տնտեսագիտական համալսարանի իրավատնտեսագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ):

 


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:22:01