Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին 14.11.2012
Այսօր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ողջունելով դեսպանին` մարզպետը հույս հայտնեց, որ դեսպանի հետ հանդիպումն այսուհետ խթան կհանդիսանա ՀՀ Վայոց ձորի մարզի և և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի Կուսակալության միջև առկա ջերմ բարեկամական կապերի էլ ավելի զարգացմանն ու գործնական կապերի հաստատմանը: Համոզմունք հայտնվեց, որ արդեն հաստատված փոխգործակցությունը կշարունակվի նպատակ ունենալով`ավելի ամրապնդել և ընդլայնել փոխգործակցության ոլոտներն ու ուղղությունները:

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի կուսակալ Ղոլամ Հուսեյն Ամմարիի ներկայությամբ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվեց հայ և իրանցի արվեստագետների ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը:

Խորհրդակցություն` նվիրված որսագողության դեմ պայքարի աշխատանքներին 13.11.2012
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ որսագողության դեմ պայքարի աշխատանքներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Արթուր Եղիազարյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի պետ Վահիկ Գրիգորյանը, Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Մուրադ Հարությունյանը, Եղեգնաձորի բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի ղեկավար Նարեկ Բեգլարյանը:

Սիրելի հայրենակիցներ, 2012 թվականի նոյեմբերի 10-ին լրացավ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 16-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլոր համայնքների ղեկավարներին, համայնքների ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին և մեր ողջ ժողովրդին: Համայնքը ոչ միայն վարչատարածքային միավոր է, այլև, նախևառաջ, բնակչության հանրույթ, որոնք տեղական իշխանությունների միջոցով իրավասու են լուծել իրենց կյանքին և կենսագործունեությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրների արդյունավետ լուծումով մեծապես պայմանավորված է հասարակակական հարաբերությունների զարգացումը, ինչով էլ պայմանավորված է տեղական ինքնակառավարման համակարգի մեծ դերը հանրային կառավարման համակարգում:

Կայացել է <Տարվա լավագույն համայնք> մրցանակաբաշխությունը 12.11.2012
Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 16-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 10-ին անցկացվել է "Տարվա լավագույն համայնք-2012" մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառվարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, ՏԻ ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ՀՀ Վայոց ձոր մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել են մարզային պատվիրակության անդամները` մարզպետարանի աշխատակազմի ՏԻ ևՀԳՄ վարչության պետ Արամ Գրիգորյանը և քաղաքային ու գյուղական շուրջ 10 համայնքների ղեկավարներ: