Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը` Մարտի 8-ի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը` Մարտի 8-ի կապակցությամբ 07.03.2013

Սիրելի տիկնայք, տատիկներ, մայրեր, քույրեր, դուստրեր Սրտանց շնորհավորում եմ Ձեզ գարնանային գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: Ավանդույթ դարձած և բոլորի կողմից սիրված այդ տոնը խորհրդանշում է գարնանամուտը, որը մենք զգում ենք Ձեր գեղեցիկ դեմքերից, Ձեր պայծառ ու լուսաշող ժպիտից: Մաղթում եմ, որ գարնան նման ծաղկուն լինեք, սիրված Ձեզ շրջապատող մարդկանց կողմից: Թող ժպիտն ու երջանկությունը լինեն Ձեր կյանքի մշտական ուղեկիցները: Մարտի 8-ը հաճելի առիթ է բոլոր տղամարդկանց համար արտահայտելու սիրո, նվիրումի և մեծարանքի այն անկեղծ զգացողությունները, որոնք մենք տածում ենք Ձեր հանդեպ և որոնց Դուք իրապես արժանի եք ամեն օր: Ամենամեծ սիրով ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ` Էդգար Ղազարյան

Խորհրդակցություն` մարզպետարանում

Խորհրդակցություն` մարզպետարանում 01.03.2013

2013թ. փետրվարի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ներքին աուդիտի կոմիտեի անդամներ, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Օրակարգում ընդգրկված էին հետեևյալ հարցերը. 1) 2012թ.-ի ներքին աուդիտի ծրագրով իրականացված աուդիտի ամփոփ հաշվետվության մասին /զեկ. Վ.Կարապետյան/: 2) 2013թ.-ի ներքին աուդիտի ծրագրով >, >, > ՊՈԱԿ-ներում իրականացված աուդիտների հաշվետվությունների մասին /զեկ. Վ.Կարապետյան/: Օրակարգի հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:

Հասարակական քննարկում` Եղեգնաձորում 01.03.2013

Մարտի 1-ին Եղեգնաձորում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է > թեմայով հասարակական քննարկում: Քննարկմանը մասնակցել են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծավալվել է շահագրգիռ քննարկում ներկայացված սցենարների շուրջ: Ավելի շատ ձայներ է ստացել երրորդ` > սցենարը:

Վայոց ձորի մարզպետը ցավակցություն է հայտնել Բաբկեն Հարությունյանի մահվան կապակցությամբ 27.02.2013

Խոր վշտով տեղեկացանք պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանի մահվան մասին: Անուրանալի է նրա դերը պատմագիտթյան զարգացման գործում, որի գիտական ուսումնասիրություններից անմասն չի մնացել նաև Վայոց ձորը: 1968 թվականին Բաբկեն Հարությունյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսութուն > թեմայով: Մեր ցավակցությունն ենք հայտնում անվանի գիտնականի հարազատներին, մտերիմներին, ուսանողներին՝ մեր սրտում մշտապես վառ պահելով նրա հիշատակը:

Կայացավ քաղաքացիների փետրվար ամսվա ընդունելությունը 20.02.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Մելս Հարությունյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էին 101 քաղաքացի, ընդունելության էին եկել բոլորը: Նրանցից 97-ը դիմել էին դրամական և բուժօգնության խնդրանքով, 3-ը` հողի և շենք-շինությունների հարցերով: Նշենք, որ քաղաքացիները հիմնականում դրամական աջակցություն խնդրում են նաև բուժման նպատակով: Նշված հարցերով դիմած 97 քաղաքացիների դիմումները բավարարվեցին: Հողի և շենք-շինությունների հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով, հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության և հողաշինության ու հողօգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչության պետերին` քննարկելու նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանելու դիմումատուներին:

Ցերեկույթ Եղեգնաձորի մարզային գրադարանում

Ցերեկույթ Եղեգնաձորի մարզային գրադարանում 15.02.2013

Այսօր Եղեգնաձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ,որը նվիրված էր կիրթ վարվելաձևերի ընդունված կանոններին: Ցերեկույթին ներկա էին մարզային իշխանության ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էին քաղաքային դպրոցների աշակերտները, գրադարանի աշխատակիցները և ակտիվ ընթերցողները: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի մանկական բաժնի վարիչ Ջեմմա Մարգարյանը: ,- այս նախադասությամբ ցերեկույթն սկսեցին գրադարանի շնորհալի ընթերցողները, որոնք թատերականացված ձևով ներկայացրին կիրթ վարվելաձևի ոսկե կանոնները: Միջոցառման ամփոփիչ խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և բեմականացման մասնակիցներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-09 18:33:32