Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը <<Բաց դաս>> է վարել ՀՊՏՀ-ում

11.04.2013

Ս/թ ապրիլի 10-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների համար ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և հրավերով <<Բաց դասի>> շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախկին դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը:
Դասախոսության թեման ` <<Տեղական ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում և դրա զարգացման հիմնական ուղղությունները>>:
Մարզպետը ուսանողական խորհրդին շնորհակալություն է հայտնել հրավերի և այն հետևողականության համար, որով բաց դասերի ավանդույթը շարունակվում է և դառնում ուսանողության իմացության և մտահորիզոնի ընդարձակման հրաշալի միջոց:
Էդգար Ղազարյանը ցավակցություն և խոր կսկիծ է հայտնել կառավարման ֆակուլտետի ուսանող Տիգրան Հայրապետյանի մահվան առիթով:
Այնուհետև բանախոսն ուսանողների և դասախոսների ուշադրությանն է ներկայացրել և հիմնական շեշտադրումներով անդրադարձել Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման էությանն ու կազմավորման նախադրյալներին, համակարգում առկա հիմնախնդիրներին, Երևան քաղաքում դրանց առանձնահատկություններին, համակարգի զարգացման ուղղություններին:
Դասախոսությունից հետո ուսանողները հնարավորություն են ունեցել տեղական ինքնակառավարման հիմնախնդիրների շուրջ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալ մի մասնագետից, ով այդ խնդիրներին համակողմանիորեն և խորությամբ անդրադարձել է իր գիտական հետազոտություններում և կուտակում է այդ բնագավառում կառավարման փորձ և հմտություններ:
Ուրախալի էր տեսնել, թե ուսանողներն ինչպես էին շրջապատել իրենց սիրելի դասախոսին և երախտագիտության ինչպիսի խոսքեր էին հղում նրան:
Դասախոսությունը հատկապես օգտակար տեղեկատվություն էր պարունակում կառավարման ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ապագա այն մասնագետների համար, ովքեր համալրելու են մեր երկրի տեղական ինքնակառավարման բնագավառում աշխատողների և հետազոտողների շարքերը: <<Ուրախ եմ, որ մեր ուսանողների ուշադրությունը երբեք չի նվազում ուսման, նորանոր գիտելիքներ կուտակելու հանդեպ, և ես միշտ պատրաստ եմ օգտակար լինել նրանց իմ գիտելիքներով և փորձով>>,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
 

                                                    Աղբյուրը` asue.am 10.04.2013թ.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34