Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը 11.04.2013
Նորընտիր Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցել են նաև Վայոց ձորի մարզետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի այլ պաշտոնատար անձիք, մարզի համայնքների և մի շարք ձեռնարկությունների ղեկավարներ, ինչպես նաև մարզի հասարակայնության ներկայացուցիչներ:
Տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված մարզում մթերումների հետ կապված խնդիրներին 11.04.2013
Ս/թ. ապրիլի 11-ին Վայոց ձորի մարպետ Էդգար Ղազարյանի տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված մարզում մթերումների հետ կապված մի շարք խնդիրների: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, > ՓԲԸ տնօրեն Արմեն Եսայանը, մարզում ծիրանի, դեղձի և խաղողի արտադրությամբ աչքի ընկնող համայնքների և գինեգործական ձեռնարկությունների ղեկավարները, ինչպես նաև > սննդի կոմբինատի ներկայացուցիչը: Մարզպետը նշեց, որ խորհրդակցության համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության հեթական նիստում 2013թ.մթերումների կազմակերպման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած մտահոգությունը: Քննարկվեցին 2012թ. մարզում իրականացված մթերումների արդյունքները և 2013թ. համար իրականացվելիք մթերումների հետ կապված աշխատանքների նախապատրաստական հարցերը:
Ս/թ. ապրիլի 11-ին Վայոց ձորի մարպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Արենի համայնքում կայացած > խորագրով միջոցառմանը: Մարզի Արենի, Աղավնաձոր և Ռինդ համայնքներում տեղական տնտեսական զարգացման գործընթացն սկսվել է 2013թ. մարտ ամսին, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի ու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության օժանդակությամբ: Ծրագրի նպատակն է` բացահայտել նշված համայնքների տեղական տնտեսության հիմնական մրցակցային առավելությունները և ախտորոշել տնտեսության առաջատար ճյուղերը, որոնց հիման վրա վեր հանել տնտեսության զարգացման համար արմատական նշանակություն ունեցող նախաձեռնություններ:
Տեղի կունենա վավերագրական ֆիլմերի փառատոն 10.04.2013
Ս/թ ապրիլի 12-14-ը Եղեգնաձորի մարզային երիտասարդական կենտրոնում <Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն> ՀԿ-ի նախաձեռությամբ տեղի կունենա վավերագրական ֆիլմերի փառատոն: Սկիզբը` ժամը 15.00: Հասցեն` ք. Եղեգնաձոր, Մոմիկի 1 (Մշակույթի տուն)
Կայացավ քաղաքացիների ապրիլ ամսվա ընդունելությունը 08.04.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ ապրիլի 5-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 80 քաղաքացի, ընդունելության էին 72 քաղաքացի: Նրանցից 63-ը դիմել էին դրամական և բուժօգնության խնդրանքով, 4-ը` հողի և շենք-շինությունների հարցերով, 1 քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման, 2 քաղաքացի` առողջարանային բուժման, 2-ը` ոռոգման ջրի հարցերով: Առողջարանային բուժման համար դիմած քաղաքացիներից մեկին տրվեց առողջարանի ուղեգիր, մյուսն ընթացքի մեջ է: Իսկ մնացած հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով, հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերին` քննարկելու նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանելու դիմումատուներին:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Եղեգնաձորում 08.04.2013
Ապրիլի 5-ին մարդաշատ էր Եղեգնաձորի մարզային մշակույթի տան համերգային դահլիճը: Հոլիվուդյան լավագույն ֆիլմերի երաժշտության և ամերիկյան հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումով Եղեգնաձորում հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Դասական արվեստի սիրահարների հետ համերգին ներկա էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ներկաներին ողջույնի խոսք ասացին մարզպետ Էդգար Ղազարյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Շոն Օհարան: Նշենք, որ համերգը կազմակերպել էր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Համերգի կայացմանն աջակցել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը:


