Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Վայոց ձորի մարզխորհրդի 5-րդ նիստը 15.08.2012
Ս/թ օգոստոսի 14-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի 5-րդ նիստը, որը նախագահում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Տեղեկատվություն 14.08.2012
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24 № 711-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՑ ՏՆՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱԽՇՈՒՄ
Վայոց ձորի երիտասարդները` <Բազե-2012> տասներորդ եիտասարդական հավաքում 14.08.2012
Երեկ Ծաղկաձորում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկեց տասներորդ եիտասարդական հավաքը, որին մասնակցում է նաևՎայոց ձորի մարզի պատվիրակությունը: Սիրով ներկայացնում ենք մասնակիցների ցուցակը, ովքեր իրենց ուժերը կփորձեն հավաքում կազմակերպվող տարբեր մրցաձևերում:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը շինարարի օրվա կապակցությամբ 12.08.2012
Հարգելի շինարարներ Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Շինարարի օրվա կապակցությամբ: Մասնագիտությունը, որն ընտրել եք Դուք, ամբողջությամբ համապատասխանում է մեր ժողովրդի նկարագրին: Դուք եք կոչված կերտելու մնայուն արժեքներ, որոնք ծառայում մեր ժողովրդին դարեր շարունակ: Ձեր կոչման տեր մարդիկ են կառուցել այն անգնահատելի հուշարձանները, որով մենք այսօր հպարտությամբ ներկայանում ենք աշխարհին: Մինչ մենք օտարներին կներկայանանք մեր արվեստի և գրականության գլուխգործոցներով` առաջին տեսանելի արժեքը, որով հնարավոր է պատկերացում կազմել մեր ժողովրդի կյանքի, կենցաղի, ճաշակի և մշակույթի մասին մեր քաղաքներն ու գյուղերն են, շենքերն ու շինությունները, որոնք ստեղծվում են ճարտարապետների մտքով և շինարարների բազուկներով:
Վայոց ձորում նշվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը 12.08.2012
Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ կարգ, ձեռամբ` Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի: Տոնին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Աբրահամ Սրբազանը խաղողի օրհնությունից հետո ողջունեց բոլորին, ներկայացրեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի սկզբնաղբյուրն ըստ Նոր Կտակարանի և բերքի օրհնության խորհուրդը: Մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորեց բոլոր ներկաներին Տաղավար տոնի կապակցությամբ, մարզի բնակիչներին մաղթեց առատ բերք ու բարիք և օրհնված խաղողի բարի վայելում:
Վայոց ձորում քննարկվել է առողջապահական համակարգի արդիականացման հարցը 11.08.2012
ՀՀ Վայոց ձոր կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարզպետ Էդգար Ղազարյանի և մարզի մյուս ղեկավարների հետ քննարկել է մարզի առողջապահության համակարգի կառուցվածքը, մասնագիտական ծառայությունների բաշխվածության, կադրերով և սարքավորումներով հագեցվածության վիճակը և աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորությունները: «Մարզի բուժհաստատությունների ներկա վիճակը` թե շենքային հարմարություններով ու հագեցվածությամբ, թե կառավարման տեսակետից, այսօր չեն կարող բավարարել: Մեր առջև խնդիր է ծառացել ստեղծել այնպիսի կառույց, որ ողջ մարզի համար համաչափ աշխատի»,-ասել է առողջապահության նախարարը: Մարզպետն էլ իր հերթին պարտավորվել է, որ իրենք լուրջ աշխատանքներ կտանեն կառավարման բարելավման ուղղությամբ, իսկ ծրագրային և տեխնիկական հագեցվածության առումով ակնկալում են առողջապահության նախարարության աջակցությունը: