Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Խորհրդակցություն նվիրված մարզում շախմատի զարգացման խնդիրներին

Խորհրդակցություն նվիրված մարզում շախմատի զարգացման խնդիրներին 17.04.2013

Ս/թ ապրիլի 16-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց մարզում շախմատի զարգացման հնարավորությունները և դրա հետ կապված մի շարք խնդիրներ: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, նույն վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետը, ինչպես նաև ՀՀ շախմատի ակադեմիայի Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների պատասխանատուները:  

Հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա կապակցությամբ

Հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա կապակցությամբ 17.04.2013

ՀՀ ոստիկանության 95-րդ տարեդարձի կապակցությամբ Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության մի խումբ աշխատակիցների պարգևներ հանձնվեցին: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրեց մարզի ոստիկանության համակարգի մի շարք աշխատակիցների: Այնուհետև հանդիսավոր նիստի մասնակիցների համար տրվեց համերգ, որի ընթացքում ներկայացվեց ՀՀ ոստիկանության անցած 95 ամյա ուղին: Մինչ հանդիսավոր նիստը մարզպետն այցելեց և ծաղիկներ դրեց Վայքում ծառայության ընթացքում զոհված երիտասարդ ոստիկանի հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Վայոց ձորի մարզպետն այցելել է Ջերմուկ

Վայոց ձորի մարզպետն այցելել է Ջերմուկ 17.04.2013

Ապրիլի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ու ֆինանսական և սոցիալ-տնտեսական զագացման վարչության պետերի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկի քաղաքային համայնք:

Մեկնարկեց <<Ազգային գրադարանային շաբաթը>>

Մեկնարկեց <<Ազգային գրադարանային շաբաթը>> 16.04.2013

Ապրիլի 15-ին Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկեց > ծրագրի առաջին միջոցառումը: Ներկայացնում ենք ս/թ. ապրիլի 15-22-ը > ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելիք միջոցաումների պլանը:

Նորավանքում նշվեց <<Կանաչ կիրակին>>

Նորավանքում նշվեց <<Կանաչ կիրակին>> 16.04.2013

Ապրիլ 14-ին,Սուրբ Զատկին հաջորդող երկրորդ կիրակի օրը, Նորավանքում տեղի է ունեցել ավանդական <<Կանաչ կիրակին>>, որին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Նորավանքի եկեղեցում նախ մատուցվել է Սուրբ Պատարագ, այնուհետև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց Ձորի թեմի կողմից կազմակերպվել է ժողովրդական տոնախմբություն:  

Տեղի կունենա մարզխորհրդի նիստ 16.04.2013

Ս/թ ապրիլի 19-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ( ք. Եղեգնաձոր, Շահումյան 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի N 2 նիստը, հետևյալ օրակարգով.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-07 18:29:43