Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատանքային այցը ՀՀ Վայոց ձորի մարզ 25.10.2013
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության, և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և նույն հանձնաժողովի անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը աշխատանքային այցելություն էին կատարել ՀՀ Վայոց ձորի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ ոստիկանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների աշխատանքին և գործունեությանը: ՀՀ ԱԺ պատգամավորներին և նրանց ուղեկցող աշխատակիցներին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի մոտ դիմավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Էդիկ Կալիյանը:
Ընդունելություն Ռուսաստանի դեսպանատանը 24.10.2013
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է դեսպանատան խորհրդական, «Ռոսսոտրունիչեստվո» գործակալության Հայաստանյան կառույցի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կազմակերպված հրաժեշտի ընդունելությանը:

Մարզխորհրդի նիստում 23.10.2013
2013 թվականի հոկտեմբերի 22-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը, հետևյալ օրակարգով`
Համերգ գյուղի աշխատավորի օրվա առիթով 22.10.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված գյուղի աշխատավորի օրվան նվիրված տոնական համերգին:

Այցելություն ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ ցուցահանդես 21.10.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի հոկտեմբերի 19-ին այցելել է Երևանում բացված գյուղատնտեսական և վերամշակող արտադրանքների ցուցադրության ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ ցուցահանդես, շրջել ցուցահանդեսի տարածքում և ծանոթացել ներկայացված ընկերությունների արտադրատեսակներին: Էդգար Ղազարյանն առանձնահատուկ ուշադրություն է արժանացրել ՀՀ Վայոց ձորի մարզը ներկայացնող ընկերություններին:
Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցի դահլիճում պաշտոնապես ազդարարվեց Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) 2013-2014 թվականների ուսումնական տարվա մեկնարկը: Դպրոցի 9-րդ ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին և մասնակիցներին ողջունեցին ՔԴԵԴ տնօրեն Արմեն Զաքարյանը, դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, դպրոցի շրջանավարտներ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, քաղաքական վերլուծաբան Արտյոմ Երկանյանը:


