Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն` Եղեգնաձոր և Վայք քաղաքներում 05.11.2012

  Սահմանված կարգի համաձայն` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: 2012 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը` 14-ին ընդունելություն կիրականացվի Վայք քաղաքում, նոյեմբերի 9-ին, ժամը` 14-ին` Եղեգնաձորում: Հասցեները` Վայքում` ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղաք Վայք, Շահումյան փողոց, շենք 18: Եղեգնաձորում` ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:  

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Հանրային քաղաքականության ձևավորման և համայնքային զարգացման> երկրորդ համաժողովին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Հանրային քաղաքականության ձևավորման և համայնքային զարգացման> երկրորդ համաժողովին 05.11.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է երկրորդ համաժողովին 2012 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում Քաունթերփարթ ինթերներշնլ Հայաստանի կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ երկրորդ համաժողովը, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ փոխվարչապետ, ՀՀ ՏԿ նախարար Արմեն Գևորգյանը, ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Քաունթերփարթ ինթերներշնլ Հայաստանի տնօրեն Ալեքս Սարդարը:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 05.11.2012

ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՎԱՅՔ և ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Վաստակաշատ ուսուցիչների մեծարման երեկո`Վայք քաղաքում

Վաստակաշատ ուսուցիչների մեծարման երեկո`Վայք քաղաքում 02.11.2012

  Հոկտեմբերի 31-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ <Շնորհակալ եմ վաստակիդ համար> խորագրով միջոցառում, որը նախաձեռնել էր Կրթության և գիտության աշխատողների Վայքի տարածքային արհմիության նախագահ Մերի Ջանոյան: Միջոցառումը նվիրված էր Վայքի տարածաշրջանի դպրոցների վաստակաշատ այն մանկավարժներին, ում տարիքև հատել էր 63-ի սահմանը: Մեծարվող մանկավարժների մասին հնչեցին գնահատանքի ու շնորհակալանքի ջերմ խոսքեր:...

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները 02.11.2012

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները քննարկեցին ՀՀ օրենքի նախագծով նախատեսված իշխանության պետական եւ դատական մարմինների ֆինանսավորման հայտերն ու ծրագրերը: Համատեղ նիստը վարում էին հանձնաժողովների նախագահներ Դավիթ Հարությունյանը եւ Գագիկ Մինասյանը: Նիստին մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պատվիրակությունը, մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան տոնին նվիրված ընդունելությանը 02.11.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/թ նոյեմբերի 1-ին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հրավերով մասնակցել է Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան տոնին նվիրված ընդունելությանը:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42