Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.11.2013
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը նշում է հիմնադրման 50-ամյակը: Դպրոցի տնօրինությունը հրավիրում է կրթօջախի բոլոր տարիների մանկավարժներին և շրջանավարտներին մասնակցելու հոբելյանական միջոցառմանը: Միջոցառումը տեղի կունենա 2013 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը` 13:00-ին, Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնագիտական տոնի առիթով շնորհավորեց մարզի բանկային համակարգի ղեկավարներին 25.11.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/թ նոյեմբերի 25-ին մասնագիտական տոնի առիթով և Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց մարզի բանկային համակարգի ղեկավարներին: Մարզպետն իր խոսքում կարևորեց նրանց դերը մարզի տնտեսության զարգացման գործում և առաջարկեց տոնի խորհրդին համապատասխան ընդունելություն կազմակերպել և շնորհավորել համակարգի ողջ աշխատակիցներին, նպատակ ունենալով նաև մասնագիտական տոները հավուր պատշաճի նշելու ավանդույթի ձևավորումը: Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 19.11.93թ. թիվ 15 որոշմամբ ՀՀ տարածքում 1993 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ է դրվել ազգային արժույթը՝ դրամը:

Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում 22.11.2013
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման եւ դիմակայման համակարգի ստեղծումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին օրենսդիր եւ գործադիր մարմինների, հասարակական եւ գիտական կազմակերպությունների, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Հանդիպում Ջերմուկի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ 21.11.2013
Սոցիալական աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության համակարգի կազմավորման 20-ամյակի միջոցառումների շրջանակներում 2013 թվակնի նոյեմբերի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ հանդիպեցին Ջերմուկի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ:

Ներքին աուդիտի կոմիտեի նիստ 21.11.2013
2013 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստ: Նիստի ընթացքում քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2013 թվականի ներքին աուդիտի տարեկան ծրագրով կատարված աուդիտ հաշվետվությունը:

Տոնական միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային օրվան 20.11.2013
Նոյեմբերի 17-ի ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական ցերեկույթ, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոս Էդգար Ղազարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ հյուրեր: