Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկություններ է ներկայացրել հունիսի 5-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկված տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերի մասին: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նիստում ընդունված որոշումների հետ կապված անելիքների մասով: Քննարկվել են նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման գործընթացի վերահսկողությանն առնչվող հարցեր: Կարեւորվել է գործընթացի նկատմամբ վերահսկողության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառումը:
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 10.06.2013
Սահմանված կարգի համաձայն` 2013 թվականի հունիսի 14-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 10.06.2013
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՎԱՅՔ, ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Վայոց ձորի ազգաբնակչությանը 05.06.2013
Հարգելի վայոցձորցիներ, հայտնվում է Ձեզ այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2013 թվականի հունիսի 10-ից մինչև հունիսի 11-ը ՀՀ Վայոց ձորի մարզի > մասնաճյուղի անտառային տարածքներում անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացնելու է ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ: Թունավորումից խուսափելու համար հունիսի 10-ից մինչև հուլիսի 6-ն անհրաժեշտ է խստիվ արգելել նշված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, ինչպես նաև սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը: Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկվող և դրանց հարակից տարածքներից:
Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը Վայքում 04.06.2013
2013 թվականի մայիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով Վայքի մշակույթի տանը փոքր դահլիճում համերգով հանդես եկավ Կոմիտասի անվան լարային քառյակը` գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդվարդ Թադևոսյանի գլխավորությամբ
Սիրելի երեխաներ: Հարգելի ծնողներ, տատիկներ և պապիկներ: Ջերմորեն շնորհավորում եմ մոլորակի ամենապայծառ տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ` կապույտ երկինք, արևոտ ու գունեղ մանկություն, անհոգ ու երջանիկ օրեր: Հունիսի 1-ը ևս մեկ առիթ է դրսևորելու երեխաների հանդեպ մեր անսահման սերն ու ջերմությունը, ի ցույց դնելու մեր անմնացորդ նվիրվածությունն ու հոգածությունը մեր հասարակության վաղվա օրը կերտողների հանդեպ: Հարգելի ծնողներ, Ձեր...