Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձի քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձի քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 10.01.2014

2014 թվականի հունվարի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն հանրակրթական դպրոցների տնօրենների և զինղեկների մասնակցությամբ: Խորհրդակցության թեման ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014 թվականի տարեմուտի ուղերձն էր, ՀՀ պաշտպանության նախարարությունում վերջերս կայացած հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի ելույթում հնչեցված մտահոգությունները, ինչպես նաև բանակ-դպրոց փոխհարաբերություններին առնչվող հարցեր:

<<ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ>>-ի նվերը Վայոց ձորի դպրոցներին

<<ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ>>-ի նվերը Վայոց ձորի դպրոցներին 10.01.2014

2014 թվականի հունվարի 9-ին > հասարակական կազմակերպությունը ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներին նվիրեց գերմանական արտադրության օդաճնշիչ հրացաններ: Մի քանի ամիս առաջ կազմակերպության կողմից նմանատիպ հրացաններ էին նվիրաբերվել մարզի 22 հանրակրթական դպրոցների: Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների սերը և հետաքրքրությունը զինվորական գործի դասավանդման նկատմամբ, ապագա զինվորների շրջանում բարձրացնել նշանառության և դիպուկ կրակելու հմտությունները:

2013թ. ՀՀ Վայոց ձորի մարզպետին են դիմել 1245 քաղաքացիներ

2013թ. ՀՀ Վայոց ձորի մարզպետին են դիմել 1245 քաղաքացիներ 09.01.2014

2013թ. ՀՀ Վայոց ձորի մարզպետին են դիմել 1245 քաղաքացիներ, որից՝ դրամական օգնության խնդրանքով՝ 850, նպաստի հարցերով՝ 28, հողային վեճերի լուծման և սահմանների ճշտման հարցերով՝ 39, խմելու և ոռոգման ջրի բարելավման հարցերով՝ 59, տան և շինությունների վթարայնության վերականգնման հարցերով՝ 63, աշխատանքի տեղավորման հարցով՝ 67, ՏԻ մարմիններից բողոքներ և գյուղի հիմնահարցերով՝ 15, առողջարանային ուղեգրեր տրամադրելու խնդրանքով՝ 46, պետ.պատվերով բուժօգնություն խնդրանքով՝ 73, որդեգրման հարցով՝ 1, երեխաներին ներառական կրթության մեջ ընդգրկելու խնդրանքով՝ 19, խնամնակալություն և հոգեբարձություն սահմանելու խնդրանքով՝ 1 քաղաքացի:

Տնօրհնեքի  արարողություն` ՀՀ ոստիկանության  Վայոց  ձորի  մարզային  վարչությունում և  Եղեգնաձոր, Վայք,  Ջերմուկ քաղաքների բաժիններում

Տնօրհնեքի արարողություն` ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքների բաժիններում 28.12.2013

2013թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի մասնակցությամբ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում, ոստիկանության Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի բաժիններում կատարվեց տնօրհնեքի արարողություն: Արարողությունն իրականացվում էր ՀՀ ոստիկանության Հոգևոր Առաջնորդի օգնական Տեր Վրթանես քահանա Բաղումյանի կողմից: Արարողությանը մասնակցում էին մարզի ոստիկանության անձնակազմը և ոստիկանության վետերանները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հյուրընկալել է օլիմպիադաներում և տարբեր մրցույթներում լավագույն արդյունքներ գրանցած մարզի դպրոցականներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հյուրընկալել է օլիմպիադաներում և տարբեր մրցույթներում լավագույն արդյունքներ գրանցած մարզի դպրոցականներին 28.12.2013

Ս/թ դեկտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել էր հանրապետական օլիմպիադաներում և տարբեր մրցույթներում 2012-2013 ուսումնական տարում լավագույն արդյունքներ գրանցած մարզի դպրոցականներին: Հանդիպումը տեղի ունեցավ մարզպետարանի առաջին հարկի ճեմասրահում դրված տոնածառի շուրջ, ուր մարզպետին, նրա տեղակալներին, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին, ծնողներին իրենց գեղեցիկ կատարումներով ողջունեցին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի մանկական երգչախումբը և տարբեր մրցույթներում մրցանակային տեղեր զբաղեցրած շնորհալի սաները: Հնչեցին քանոնի, շվիի գեղեցիկ կատարումներ և երգեր: Մարզպետը ողջունեց դպրոցականներին մարզպետարան կատարած այցի և բարեմաղթեց Ամանորի կապակցությամբ: Ասաց, որ իր բարեմաղթանքները հաղորդեն նաև իրենց ընկերներին և ընտանիքի անդամներին: Նա նշեց, որ առաջին անգամ է մարզպետարանում Նոր տարվա կապակցությամբ այդպիսի միջոցառում կազմակերպվում, սակայն համոզված է, որ այն կդառնա ավանդական:

Ամփոփվեց 2013 թվականի արդյունքները 28.12.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կատարեց տարեմուտի ընդունելություն, որի ընթացքում ամփոփվեց 2013 թվականի արդյունքները: Ընդունելությանը մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաներ, ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզի համայնքների, պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Միջոցառման ընթացքում hնչեցին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Ներկայացվեց մարզի կենսագործունեության կարևորագույն ոլորտներում տարվա ընթացքում ակնառու հաջողություններ գրանցած համայնքը, կազմակերպությունը և անհատ անձիք, որոնք տարբեր անվանակարգերում արժանացան ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվորգրին.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23