Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հյուրընկալվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում 21.02.2014
Փետրվարի 19–ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հյուրընկալվել էր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ակադեմիայի մագիստրանտների հետ կայացած հանդիպման ընթացքում հյուրը խոսեց Հայաստանի Հանրապետությունում Տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման անհրաժեշտության և այդ ուղղությամբ հանրապետությունում նախապատրաստվող գործընթացների մասին:
Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ 19.02.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հինգերորդ հրատապ ծրագրի նախապատրաստման հետ կապված հարցեր:

Այցելություն Վայքի զորամաս 18.02.2014
Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Վայոց ձորի մարզի Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները դասվար Լիա Աբրահամյանի ղեկավարությամբ գեղեցիկ համերգային ծրագրով հյուրընկալվել էին Վայքի զորամասում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն արձակուրդը կանցկացնի Ջերմուկում 17.02.2014
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 102-Ա որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին 2014 թվականի փետրվարի 17-ից 28-ը ներառյալ տրամադրվել է 2013 թվականի ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը։ Է.Ղազարյանը մտադիր է իր արձակուրդն անցկացնել Ջերմուկի "ՕԼԻՄՊԻԱ" առողջարանում։

2014 թվականի մարտի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի 6 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ 17.02.2014
2014 թվականի մարտի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս, Զեդեա, Հերմոն, Նոր Ազնաբերդ համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի և ավագանու, Սարավան համայնքում միայն ղեկավարի, իսկ Գողթանիկում՝ միայն ավագանու ընտրություններ: Ներկայացնում ենք համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված թեկնածուների ցուցակն ըստ համայնքների.
Է. Ղազարյանը մասնակցել է չեխ դիվանագետի հետ ՀՀ փոխվարչապետի հանդիպմանը 16.02.2014
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը 2014 թվականի փետրվարի 14-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը։


