Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գետափ համայնքի ղեկավարը հանդես եկավ 2013 թվականի գործունեության հաշվետվությամբ

Գետափ համայնքի ղեկավարը հանդես եկավ 2013 թվականի գործունեության հաշվետվությամբ 28.02.2014

Ս/թ փետրվարի 28-ին, ժամը` 16:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Գետափի համայնքապետարանում համայքի ղեկավար Գագիկ Ալոյանը հանդես եկավ 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ: Մարզպետի տեղակալի ողջույնից հետո Գագիկ Ալոյանը ներկայացրեց համայնքային բյուջեին 2013 թվականին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները և 2013 թվականին համայնքում իրականացրած ծրագրերն ու կատարած աշխատանքները: Նշենք, որ հաշվետվությանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցներ: Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության օժանդակությամբ Գետափ համայնքում իրականացվել է 10 մլն դրամի աշխատանքներ՝ վերանորոգվել է համայնքային կենտրոնը և գյուղի 19-րդ փողոցի 500 մետր երկարությամբ հատվածում կառուցվել է գիշերային լուսավորության ապահովման էլեկտրագիծ: Կազմակերպությունը հաշվետու տարում համայնքային գրադարանին է նվիրել նաև համակարգիչ, գրադարակներ և գրքեր:

Ընդունելու­թյուն Քուվեյթի Ազգային օրվա առիթով

Ընդունելու­թյուն Քուվեյթի Ազգային օրվա առիթով 27.02.2014

Քուվեյթի Պետության Ազգային օրվա 53-րդ և Ազատության­ օրվա 23-րդ տարեդարձեր­ի առիթով Հայաստանի Հանրապետու­թյունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցու­թյուն Բասսամ Մ.Ալքաբանդի հրավերով 2014 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Երևանի Armenia Marriott հյուրանոցո­ւմ մասնակցել է ընդունելու­թյան:

Անցկացվել են ցուցադրական վարժանքներ

Անցկացվել են ցուցադրական վարժանքներ 26.02.2014

ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում մի շարք քաղաքացիական բուժհաստատություններ, ստանալով զինվորական հոսպիտալի կարգավիճակ, գործելու են ՀՀ ՊՆ ենթակայության ներքո:

Եղեգնաձորի քաղաքապետը հանդես եկավ 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ 26.02.2014

Ս/թ փետրվարի 26-ին, ժամը` 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Եղեգնաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվու ժողովը: Քաղաքապետ Դավիթ Հարությունյանը հանդես եկավ բացման խոսքով և ողջունեց ներկաներին: Այնուհետև քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Աշոտ Հարությունյանը ներկայացրեց համայնքային բյուջեին 2013 թվականին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, ապա՝ կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերն ու անելիքները:

ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները հանդես են գալիս 2013 թվականի գործունեության հաշվետվությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները հանդես են գալիս 2013 թվականի գործունեության հաշվետվությամբ 24.02.2014

Համաձայն > ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի (Տեղական ինքնակառավարման սկզբունքները) 8-րդ կետի ( Համայնքի անդամների առջև հաշվետու լինելը) պահանջների, ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները հանդես են գալիս 2013 թվականի գործունեության հաշվետվությամբ: Ներկայացնում ենք քաղաքային համայնքների ղեկավարների հաշվետվությունների օրերը.

Մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

Մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը 24.02.2014

Ս/թ փետրվարի 24-ին Վայոց ձորի մարզում մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Օլիմպիադայի մեկնարկի կապակցությամբ դպրոցականներին ողջունեց և հաջողություններ մաղթեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Օլիմպիադայի մարզային փուլին մասնակցելու իրավունք են նվաճել մարզի 28 դպրոցների շուրջ 800 աշակերտներ: Ըստ կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկատվության` օլիմպիադան կանցկացվի 16 առարկաներից:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39