Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետների մասնակցությամբ քննարկվեցին ընթացիկ մի շարք խնդիրներ 08.03.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով իրականացվելիք հինգերորդ հրատապ ծրագրի հետ կապված հարցեր: Մարզպետները տեղեկացրեցին, որ անհրաժեշտ քննարկումներ են եղել տեղերում, եւ արդեն վերջնականացվել են յուրաքանչյուր մարզից ծրագրի համար ներկայացվող հայտերը: Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների 2014թ. առաջին երկու ամիսների կատարողականի ցուցանիշները: Նշվեց, որ համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 110 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 21,2 տոկոս աճ: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց խնդիրը մշտական ուշադրության կենտրոնում պահել, եւ ընթացքում թերացումներ նկատելու դեպքում պատճառները քննարկել տեղերում:

Աշխատանքային այցելություն Գետափի միջնակարգ դպրոց 07.03.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2014 թվականի մարտի 6-ին աշխատանքային այցելություն է կատարել Գետափի միջնակարգ դպրոց: Է.Ղազարյանին ուղեկցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Մելսիկ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

«Եղեգնաձորի ՋՕԸ»-ի ներկայացուցիչների տարեկան ժողով 07.03.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է «Եղեգնաձորի ՋՕԸ»-ի (ջուր օգտագործողների ընկերության) ներկայացուցիչների տարեկան ժողովին: Ժողովի ընթացքում քննարկվեցին 2013 թվականի վարչական խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի, վեճեր լուծող հանձնաժողովի, իրավաբանական բաժնի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները, ինչպես նաև 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունը:

Հանդիպում Հերհեր համայնքի բնակիչների հետ 07.03.2014
ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքի բնակիչները իշխանությունների առջև բարձրացրել են համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկը` միջպետական մայրուղուց դեպի համայնք տանող ավտոճանապարհի հիմնանորոգման հարցը: Համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ ցանկություն էին հայտնել այցելել մարզկենտրոն և ներկայացնել իրենց խնդիրները: Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2014 թվականի մարտի 4-ին ինքն էր այցելել համայնք` բնակիչներին հանդիպելու, նրանց հուզող խնդրին ևս մեկ անգամ տեղում ծանոթանալու և պարզաբանումներ ներկայացնելու նպատակով:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի թիվ 1 նիստը 07.03.2014
Ս/թ մարտի 7-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի թիվ 1 նիստը, կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի տեղակալ Անահիտ Սարգսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Աիդա Մանասարյանը: Նիստը քարտուղարում էր մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև ներքոնշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարները:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ 2014 թվականի փետրվարի 10-ից մարտի 5-ը Վայոց ձորի մարզի դպրոցներում կազմակերպվեց ՀՀ Ազգային Հերոս և Արցախի Հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակին նվիրված հրաձգության հուշամրցաշար: Հուշամրցաշարը կայացավ 3 փուլով՝ ներդպրոցական, տարածաշրջանային և մարզային (եզրափակիչ), որին մասնակցեց շուրջ 645 դպրոցական: Միջոցառման եզրափակիչ փուլին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակամի ստորաբաժանումների ղեկավարներ, 4-րդ բանակային կորպուսի հրամանատի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Սարգիս Թորիկյանը, ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Վարդան Խաչատրյանը, Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները, դպրոցների տնօրեններ, զինղեկեր:


