Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 3 նիստը 12.06.2014
ՀՀ Վայոց ձորի մարզի Արտաբույքն համայնքի մշակույթ տան դահլիճում ս/թ հունիսի 17-ին, ժամը՝11.00-ին, տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 3 նիստը, հետևյալ օրակարգով. 1. ,,Համայնքներում առկա պատմամշակութային հուշարձանները ապօրինի շինարարությունից պահպանելու մասին,,: ,,Զեկ. ՀՀ մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության և պատմամշակութային արգելոց-թանգարանների ծառայություն,, ՊՈԱԿ-ի պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության տնօրեն տիկին Մ. Դովլաթյան/ 2. ,,2014թվականի հունվար-մայիս ամիսներին համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին,,: /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/ 3. ,,Ագրոքիմիայի դերը հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում,, /Զեկ.,,Ագրոքիմիական ծառայություն,, ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Դավթյան/ 4. ,,Մարզի տարածքում, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների մասին ,,: /Զեկ.ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյան/ 5.,,Մարզի անտառտնտեսություններում և անտառաթպուտային ծածկույթ ունեցող անտառին սահմանակից համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքի մասին,,: /Զեկ.ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյան/ Հայտարարություններ 1. ,,Բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքների կազմակերպման ընթացքը մարզի համայնքներում,, /Զեկ.ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյան/ 2. ,,Մարզի համայնքների 2014թ. հողային հաշվեկշիռը կազմելու մասին ,, /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մ. Մեսրոպյան/ 3. ,,2013թ ձմեռային զորակոչի ամփոփման և 2014թ ամառային զորակոչի կազմակերպման մասին,,: /Զեկ. տարածքային զինկոմներ/ 4. ,,Մարզի մի շարք համայնքներում անցկացված վարչական հսկողության արդյունքների մասին,, : /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/ 5. ,,Մարզպետարանի աշխատակազմում և մարզի համայնքներում առկա տեղեկատվական համակարգերի կիրառության, Սկայպ ծառայության ներդրման վերաբերյալ: /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/ Մարզխորհրդի նիստին կմասնակցեն մարզպետը, մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, նիստին հրավիրված են նաև՝ համայնքների անասնաբույժներ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքա-յին և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչ-ներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը Ջերմուկում մասնակցել է Սամվել Մարգարյանի հուշարձանի բացման արարողությանը 09.06.2014
2014 թվականի հունիսի 7-ին Ջերմուկի ՕԼԻՄՊԻԱ առողջարանի բակում տեղի ունեցավ առողջարանի երկարամյա ղեկավար, վաստակաշատ բժիշկ Սամվել Մարգարյանի հուշարձանի բացման և առողջարանի անվանակոչման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը։ Սամվել Մարգարյանի այրու, որդու և թոռնիկի կողմից հուշարձանը բացելուց հետո Սամվել Մարգարյանի հիշատակին նվիրված ելույթներով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Սամվել Մարգարյանի ընտանիքի անդամներն ու ընկերները։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Գարեգին Դավթյանը։

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Ջերմուկի քաղաքապետի ընտրությանը 09.06.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Ջերմուկ համայնքի բնակիչ Էդգար Ղազարյանը 2014 թվականի հունիսի 8-ին Ջերմուկի թիվ 1 դպրոցում տեղակայված թիվ 39/01 ընտրական տեղամասում մասնակցել է Ջերմուկի քաղաքապետի հերթական ընտրությանը։

Վերընտրվել են ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Խաչիկ համայնքների ղեկավարները 09.06.2014
2014 թվականի հունիսի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կայացած ընտրությունների արդյունքնում համայնքի ղեկավարի պաշտոններում վերընտրվել են Ջերմուկ քաղաքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը և Խաչիկ գյուղի ղեկավար Վարդան Ներսիսյանը: Նույն օրը կայացել է նաև Ագարակաձոր համայնքի ավագու ընտությունները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ Արխանգելսկի երկրամաս 07.06.2014
2014 թվականի հունիսի 10-11-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է. Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Արխանգելսկի նահանգապետ Ի. Օրլովի հրավերով կմեկնի ՌԴ Արխանգելսկի երկրամաս` մասնակցելու այնտեղ տեղի ունենալիք 6-րդ Հյուսիսային ազգամիջյան ֆորումին: Ֆորումի կազմակերպիչներն են Արխանգելսկի մարզի կառավարությունը և > համառուսաստանյան հասարակական կազմակերպության Արխանգելսկի տարածաշրջանային բաժանմունքը: Պատվիրակության կազմում են > առողջարանի տնօրեն Կարեն Ավագյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը: Այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել նաև տարածաշրջանների համագործակցության ընդլայնման և խորացման հետագա ծրագրերը և անելիքները: Հիշեցնենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզը միջազգային համագործակցության շրջանակներում ջերմ և գործընկերային հարաբերություններ ունի ՌԴ Արխանգելսկի մարզի հետ: Ստորագրված են մարզերի միջև Համագործակցության համաձայնագիրը և Միջոցառումների ծրագիրը:

Իրազեկում 06.06.2014
2014 թվականի հունիսի 12-ին ժամը 11.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հրազդան-Շինուհայր 220 կվ բարձրավոլտ գծի վերակառուցման ծրագրի վերաբերյալ հասարակական լսումներ: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:


