Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներ 18.05.2015

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանն իր դռներն էր բացել այցելուների առջև: Մշակութային այդ գեղեցիկ միջոցառմանը անմասն չմանացին նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաները և մայիսի 16-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում իրենց երաժշտական ողջույնով միացան > խորագիրը կրող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում իրականացվող միջոցառումներին, որը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի 70-րդ և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարեդարձերին:

Կարկտահարություն՝  Վայոց ձորի մարզի Աղավնաձոր, Չիվա և Ռինդ համայնքներում

Կարկտահարություն՝ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր, Չիվա և Ռինդ համայնքներում 18.05.2015

2015 թվականի մայիսի 15-ին, ժամը` 16.00-16.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի տարածքում տեղացել է կարկուտ, որի պատճառով տուժել են Աղավնաձորի, Ռինդի և Չիվայի համայնքների խաղողի ու պտղատու այգիներն, ինչպես նաև հացահատիկի և բանջարային մշակաբույսերի սածիլված ցանքատարածությունները:

Տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության շնորհանդեսը

Տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության շնորհանդեսը 15.05.2015

Այսօր > հյուրանոցում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության շնորհանդեսը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո մշակված Հայաստանի Երրորդ ազգային հաղորդագրությունը ներկայացվել է գործընկեր կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին: Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Կառավարության, Ազգային Ժողովի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների և մասնավոր հատվածի ու ՀԿ-ների ներկայացուցիչներ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր բացման խոսքում նշել է. <<Կլիմայի փոփոխությունը մարդկության առաջ ծառացած հիմնական մարտահրավերներից է, որը հնարավոր է հաղթահարել միայն համատ

Քարաթափում 13.05.2015

Մայիսի 13-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի սկզբնամասում՝ Մ-10 ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 10-րդ կմ-ում՝ Շատին գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել քարաթափում (ութ քար՝ մոտ 1,5 խմ), որի հետևանքով ճամփեզրին գտնվող էլ.սյունը թեքվել է: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ Եղեգնաձորի ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ճանապարհից հեռացրել են քարերը և ուղղել էլ.սյունը: Աղբյուրը՝ mta.gov.am, 13.05.2015

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 12.05.2015

Սահմանված կարգի համաձայն` 2015 թվականի մայիսի 15-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Ամփոփվեց Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարի արդյունքները

Ամփոփվեց Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարի արդյունքները 12.05.2015

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին նվիրված Վայոց ձորում կազմակերպված մարզային միջոցառումների ակորդը տրվեց 2015 թվականի մայիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արփի համայնքում տեղի ունեցած տոնական միջոցառումով, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գագիկ Առաքելյանը, Եղեգնաձորի տարածքային զինկոմիսարը, մարզպետի տեղակալները, Արփի համայնքի ղեկավարը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, ոստիկանության և բանակի բարձրաստիճան սպաներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան Հերոսամարտի ազատամարտիկներ, Արփի համայնքի բնակիչներ, հյուրեր: Հերոսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ տոնական միջոցառում, որից հետո` Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարի հաղթողների պարգևատրման, առաջնության փոխանցիկ գավաթի և մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարի փոխանցիկ գավաթը և ոսկե մեդալը նվաճեց Եղեգնաձոր քաղաքի թիմը, արծաթե մեդալին արժանացան ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի թիմի զինվորները, բրոնզե մեդալը բաժին հասավ Ազատեկ համայնքի թիմին, իսկ 4-րդ տեղը գրավեց Եղեգնաձորի ,,Գիտելիք,, թիմը: Վահիկ Լևոնյանի հարազատները նույնպես հանդիսությանն անմասն չմնացին, նրանց կողմից շնորհակալագրեր հանձնվեցին միջոցառման կազմակերպիչներին և աջակիցներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-21 17:42:51