Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը Արենի համայնքում հանդիպել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և համայնքում բնակություն հաստատած անձանց հետ՝ պետական աջակցության ծրագրերի մասին տեղեկացնելու, մասնավորապես, «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին շահառուներին հանգամանալից տեղեկացնելու նպատակով։

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2024թ.–ի հունիսի 27-ին՝ ժամը` 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ: Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով` մեկնարկային գնի 5 %-ի չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2024
Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր՝ մայիսի 28-ին, մենք նշում ենք Հանրապետության տոնը: Տոնը մեծ խորհուրդ ունի. այն հայ ժողովրդի անկոտրում կամքի, աննկուն ոգու, ֆիզիկական, բարոյական և հոգևոր ուժերի աներևակայելի միաձուլման փայլուն օրինակ է: Առաջին հանրապետության ծնունդը նման էր հրաշքի, երբ աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների և արհավիրքների համապատկերում հայ ժողովուրդը իր լինելիության իրավունքն ամրագրեց դարեր ի վեր կորսված մեր բաղձալի պետականության վերականգմամբ: Նա ապացուցեց, որ երկրի համար օրհասական պահին իր շեների ավերակներից և մոխիրներից կարող է առասպելական փյունիկի նման վեր հառնել և ապրել, արարել, թեկուզ վիրավոր և արնաքամ ստեղծել հոգևոր արժեքներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգնաձոր համայնքում բնակություն հաստատած անձանց մասնակցությամբ՝ պետական աջակցության ծրագրերի մասին տեղեկացնելու, մասնավորապես, «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին շահառուներին հանգամանալից տեղեկացնելու նպատակով։ Մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը նշեց, որ վերջին ամիսներին տարբեր ձևաչափերով մարզի համայնքներում կազմակերպվել են տեղեկատվական հանդիպումներ, արձանագրել առկա խնդիրները, տրվել լուծումներ։

Վայոց ձորի մարզը՝ <<Ճանաչի՛ր Հայաստանը>> զբոսաշրջային ցուցահանդեսում 27.05.2024
Մայիսի 25-26-ին Վայոց ձորի մարզը /պատվիրակության ղեկավար՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ՝ Արամ Կոստանյան/ մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված > զբոսաշրջային ցուցահանդեսին։ Արկածային զբոսաշրջության հնարավորություններ, գաստրո, վարպետաց դասեր, յուրահատուկ փորձառություններ ներառող գունեղ տաղավարի միջոցով մարզի ներկայացուցիչները զբոսաշրջիկների և հյուրերի ուշադրությանն են ներկայացրել յուրօրինակ >։ Ցուցահանդեսի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ մարզի զբոսաշրջային առանձնահատկություններին ու առկա ներուժին, արկածային զբոսաշրջության հնարավորություններին, հարուստ մշակութային ժառանգությանը և խոհանոցին։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առթիվ 24.05.2024
Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր՝ այս խորհրդանշական օրը, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի առթիվ։ Այն դպրոցն ավարտելու միջոցառում չէ պարզապես, այլ կյանքի կարևոր հատվածի հանրագումարն է և նոր խաչմերուկում քայլեր անելու, նպատակներ սահմանելու և երազանքներն ավելի հասուն պատկերացումներով իրագործելու նախաշեմը։ Այսօր կյանքի այս ճամփաբաժանին , համոզված եմ, ընտրելու եք այն ուղին, որը ձեզ առաջնորդելու է դեպի ազնիվ նպատակների իրագործումը, հզոր և բարգավաճ պետության կայացմանը սատարելը,արժանապատիվ արժեքներ դավանելը և լավագույն սկզբունքներով գործելը։ Վստահ եմ, որ դպրոցում ձեռք բերած գիտելիքները և ստացած դաստիարակությունն ապագայում կյանքի բեկբեկուն ճանապարհներին դառնալու են ձեզ համար անխաբ ուղեցույց և ամուր խարիսխ՝ դիմագրավելու բազում մարտահրավերների և հաղթահարելու տարբեր փորձություններ։