Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության  իրավունքի տրամադրման բաց մրցույթ

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ 26.01.2024

Հայտարարվում է բաց մրցույթ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող՝ ստորև ներկայացվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով՝ 1/ կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0284-0016, մակերեսը՝ 0,51816 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) համար, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի, 2/ կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0284-0015, մակերեսը՝ 0,51631 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) համար, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի։

Հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

Հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 26.01.2024

Օրերս Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կ. Միքաելյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարզի համայնքներում էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների խնդիրները վերհանելու, հնարավորինս դրանք նվազեցնելու վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին > ՓԲԸ-ի Արաքս մասնաճյուղի Եղեգնաձորի էլցանցի պետ Գ. Սմբատյանը, Վայքի էլցանցի գլխավոր ճարտարագետ Ա. Հարությունյանը, համայնքների ղեկավարները, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Մարզպետ Կ. Միքաելյանի՝ տարբեր համայնքներ կատարած այցերի ժամանակ խնդիրը բարձրաձայնել էին նաև բնակիչները։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության  ներկայացուցիչ Կավիտա Բելանիին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Կավիտա Բելանիին 25.01.2024

Հունվարի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Կավիտա Բելանիին: Այցի նպատակն էր քննարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրները, իրականացված աջակցման ծրագրերը և հետագա անելիքները:

  Շարունակվում են այցելությունները նախադպրոցական ուսումնական հաստատություններ․․․

Շարունակվում են այցելությունները նախադպրոցական ուսումնական հաստատություններ․․․ 22.01.2024

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի խորհրդական Վ․ Աբրահամյանի հետ այցելեց Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի մանկապարտեզ՝ տեղում դիտարկելու հաստատության պայմանները և հնարավորությունները, նյութատեխնիկական հագեցվածությունը և սաների առօրյային առնչվող մի շարք հարցեր։ Շրջայցի ժամանակ արձանագրվեց, որ մանկապարտեզի հարմարավետ պայմանները և նյութատեխնիկական հագեցվածությունը, անձնակազմի բոլոր օղակների մասնագիտական պատրաստվածությունը և հմտությունները թույլ են տալիս ապահովելու պահանջվող չափանիշներին համապատասխան նախադպրոցական կրթություն։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը 22.01.2024

Հարգելի՛ քաղաքացիներ․ Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Տեղի կունենա Վայք համայնքի  ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը 19.01.2024

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Վայքի համայնքապետարանում տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-31 19:34:42