Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն 19.03.2020
Հաշվի առնելով հայտարարված արտակարգ դրությունը՝ պարետատունը աշխատանքներ է տանում մարզպետարանների հետ՝ համայնքային մանկապարտեզների պահեստավորած սնունդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գույքագրված սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնելու նպատակով։

Վայոց ձորի մարզի հարգելի բնակիչներ, Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (նաև Երևանի քաղաքապետարանում, մյուս մարզպետարաններում) այսօրվանից քաղաքացիների դիմումները, բողոքները և հարցումներն ընդունվելու են միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։ ✅Կարևորելով հանրության անվտանգությունը՝ հորդորում ենք. Չայցելե՛լ պետական մարմինների սպասարկման գրասենյակներ և օգտվել նշված էլեկտրոնային գործիքից: Հնարավորինս սահմանափակե՛լ մարզպետարան այցելությունները (այցելել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում): ✅Կրկին պարզաբանում ենք, որ

ՈւՂԵՑՈՒՅՑ Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման 19.03.2020
ՈւՂԵՑՈՒՅՑ Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելուց առնվազն 12 ժամ առաջ անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարին և Ոստիկանության տարածքային բաժին՝ վերջիններիս կողմից սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումերի կազմակերպման և դրանց պահպանման նկատմամբ...

ՀՀ Վայոց ձորի մարզի բժշկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարները 18.03.2020
ՀՀ Վայոց ձորի մարզի բժշկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարները

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ 17.03.2020
1. Մուտքը և ելքը ՀՀ սահմանով • ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները: • ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք: • Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին 14 օրը գտնվել են այնպիսի երկրներում, որտեղ...

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 2020 թվականի մարտ ամսվա ընդունելության արդյունքները 17.03.2020
Ս/թ մարտի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացել է քաղաքացիների փետրվար ամսվա ընդունելությունը: Նախապես հերթագրված 149 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 133-ը: Դրամական օգնություն է տրամադրվել 107 քաղաքացու: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 15 քաղաքացու, ովքեր 2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշումներով մի քանի անգամ դրամական օգնություն են ստացել, մերժվել է դրամական օգնության տրամադրումը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարել է...