Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարետի որոշմամբ սահմանափակվում է Արենի համայնք մուտք ու ելքը

16.05.2020

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 77 16 մայիսի, 2020 թվական ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Անցաթութուղթ-ձևանմուշի օրինակ

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 77
16 մայիսի, 2020 թվական
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ
ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով <Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին> Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի
մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի
բնակավայրում կիրառել հետևյալ սահմանափակումները.
ա/ Սահմանել բնակավայրի վարչական սահման մուտք գործելու և վարչական
սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային
միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների,
պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման,
գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով
անձանց տեղաշարժի և Մ2 միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող
ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.
բ/ Սույն կետի <ա> ենթակետով սահմանված Արենի բնակավայր մուտք գործելու
սահմանափակումից բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 17-ը՝ ժամը
08:00-ն, Արենի բնակավայրում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի
բնակվող անձանց մուտքի համար.
գ/ Սույն կետի <ա> ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական
աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն
Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցչի կողմից ստորագրված՝ սույն որոշման
հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.
դ/ Սույն կետի <ա> ենթակետով սահմանված՝ Մ2 միջպետական և դեպի Խաչիկ
բնակավայր տանող ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության
վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Արենի բնակավայրի ներսում
սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը
Արենի բնակավայրի վարչական սահմաններում.
ե/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային
անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում
տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Արենի բնակավայրի վարչական
տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու
նպատակով.
2. Սահմանել Արենի բնակավայրում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ
կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի:
3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության
ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման
Սարգսյանին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ ապահովել սույն որոշման
իրականացումը.
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:00-ին, և
գործում է մինչև 2020 թվականի մայիսի 26-ը՝ ժամը 23։59-ը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:22:54