Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մայիսի 4-ից նոր փոփոխություններ` արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում 04.05.2020
Մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։ Մասնավորապես՝

Տեղեկատվություն 04.05.2020
2020 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների.

Իրազեկում 04.05.2020
2020 թ. ՀՀ ԿԳՄՍՆ կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի 2-րդ մրցութաշրջանի վերաբերյալ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 01.05.2020
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ և մաղթում եմ աշխատանքային հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: Մեր ազգն աշխատող և ստեղծող մարդու նկատմամբ միշտ հարգանք ու գնահատանք է դրսևորել, ստեղծել՝ աշխատանքային պահերը նկարագրող պարեր, գովաբանել՝ աշխատավոր մարդուն, նրան նվիրել երգեր և բանաստեղծություններ: Աշխատանքն է բարեկեցիկ ապրելու, ցանկություններն ու երազանքներն ի կատար ածելու միակ ճանապարհը: Ցանկանում եմ, որ յուրաքնչյուրդ հնարավորություն ունենա՝ աշխատանքի շնորհիվ ապահովելու իր և ընտանիքի արժանապատիվ կենսակերպը: Սիրելինե՛րս,

Վայոց ձորում շարունակվում են աջակցության ծրագրերը 30.04.2020
Այսօր` ապրիլի 30-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն այցելել էր Վայոց ձոր: Համագործակցելով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ, գործարար Արմեն Մինասյանի առաջարկով, համախմբելով մի շարք համախոհների, այցելության ընթացքում ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների մեղմման նպատակով Վայոց ձորի շուրջ 180 ընտանիքների ցուցաբերվեց աջակցություն՝ պարենային փաթեթների տեսքով: Պատգամավորը Վայոց ձորի փոխմարզպետ Նանե Ասատրյանի, մարզպետի խորհրդականների, գործընկերների հետ այցելեցին մի շարք համայնքներ: Հանդիպումների ընթացքում պատգամավորը բնակիչների հետ քննարկեց արտակարգ դրության ընթացքում առաջացած խնդիրները, և հիմնախնդիրները: Պատասխանելով բնակիչների հարցերին պատգամավորն ու փոխմարզպետը խոստացան, որ արտակարգ դրության ավարտից հետո ավելի հաճախ կլինեն հանդիպումներ ու խնդիրների կառուցողական լուծումներ: Իսկ մինչ այդ, մարզպետի անմիջական վերահսկողությամբ և մարզպետարանի աջակցությամբ մարզում կշարունակվեն նոր կորոնավիրուսի տարածման կանխաարգելման աշխատանքներն ու աջակցության ծրագրերը:
Արա Աբրահամյանի նախագահությամբ ՀՀ պարետատան համաձայնությամբ, համագործակցելով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ մարզի կարիքավոր ընտանիքներին է տրամադրել առաջին անհարժեշտության սնունդ՝ 2500 արկղ, որից 1000 արկղը տրամադրվել է Արա Աբրահամյանի ծննդավայր Մալիշկա գյուղի ընտանիքներին: Օգնությունը, որն ուղղված է Վայոց ձորի մարզում կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն, բաժանվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված ցուցակի համաձայն, մարզի 8 համայնքների 1286 նպաստառու և ծայրահեղ կարիքավոր 1214 ընտանիքներին: Օգնությունն ըստ համայնքների բաշխվել է հետևյալ համամասնությամբ.


