Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը COVID-19 համավարակի սոցիալական ազդեցությունը մեղմելու նպատակով մայիսի 20-ից հունիսի 4-ը` ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների 207 ընտանիքների տրամադրել է մարդասիրական օգնություն: Սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթները տրամադրվել են անապահովության գնահատման համակարգում հաշվառված 144 միայնակ և անժառանգ տարեցների(Կ86 խումբ՝ տարեց կենսաթոշակառուներ 75 և ավելի բարձր տարիքի), 5-ը՝ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին, 17-ը՝ ականի պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին, 11-ը՝ թեժ գիծ դիմած քաղաքացիներին: 30 փաթեթ տրամադրվել է ծրագրի շահառուներին:

Պահպանի՛ր հակահամաճարակային կանոնները 12.06.2020
✅ Հաճախ լվա ձեռքերդ կամ ախտահանիր սպիրտային հիմքով լուծույթով ✅ Կրիր դիմակ հանրային բաց և փակ տարածքներում ✅ Պահպանիր սոցիալական հեռավորություն՝ 1.5-2 մետր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին Վարազդատ Կարապետյանի Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է տարեկան հաշվետվությունը, որը վերաբերել է տարածքային կառավարման մարմինների, համայնքների դոտացիաների, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի ոլորտների կատարողականներին: Նիստում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես է եկել ՀՀ պետական բյուջեից 2019-ին Վայոց ձորի մարզին հատկացված գումարի (2 մլրդ 820 մլն դրամ) կատարողականի վերաբերյալ հաշվետվությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 10.06.2020
Կրի՛ր, դիմակ և պահպանի՛ր 1.5-2մ հեռավորություն մյուս հաճախորդներից և անձնակազմից: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
ՀՀ Վայոց ձորի մարզում Նոր կորոնավիրուսի՝ COVID 19-ի, համավարակի հավանական տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում, հետևելով ՀՀ պարետի կողմից ընդունված որոշումներով սահմանած ցուցումներին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ, այսօր կրկին ախտահանման աշխատանքներ են իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում։ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից ախտահանվել են շենքի մուտքն ու բոլոր սենյակները։ Մարզպետարանի անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով, մարզպետարանի շենքում և հարակից տարածներում իրականացվում են համավարակի տարածման դեմ կանխարգելիչ մի շարք միջոցառումներ, որոնք կրելու են շարունակական բնույթ։
Ի կատարումն՝ Համավարակի (COVID-19) կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության, ՀՀ պարետի, ՀՀ ՏԿԵ նախարարության հանձնարարականների պահանջների՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանը, համագործակցաբար և հետևողականորեն միջոցառումներ են իրականացնում, ուղղված՝ Վայոց ձորի մարզի տարածքում նոր կորոնավիրուսի վարակի հավանական տարածումը կանխելուն: Կազմակերպվում են մշտադիտարկումներ՝ մարզի տարածքում գործող մարզային և համայնքային ենթակայությամբ բոլոր հաստատատությունների, ՀՀ բանկային համակարգի մարզային մասնաճյուղերի, սպասարկող այլ կազմակերպությունների, ժամանցային վայրերի կողմից քաղաքացիներին սպասարկելու և նրանց հետ հանդիպումների ընթացքում, ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարման խախտումները բացառելու նպատակով: Մշտադիտարկումներ են իրականացվում նաև


