Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այց՝ Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն

30.06.2020

  Հունիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և պետի տեղակալ Լիլիա Կարապետյանն այցելել են Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն:
Նրանք հանդիպել են կենտրոնի տնօրեն Լարա Հարությունյանի և աշխատակիցների հետ, զրուցել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի դեմ պայքարում ԱԱՊԿ-ում իրականացվող աշխատանքների մասին:
Վարչության պետն ու տեղակալը շրջայց են կատարել ԱԱՊԿ-ի տարածքում, ծանոթացել աղավնաձորցի բարերար Նորիկ Հակոբջանյանի կողմից վերակառուցված՝ առանձնացված մուտքով, ջերմող, կասկածելի պացիենտների համար նախատեսված մեկուսարանի պայմաններին:
<Աղավնաձորի ԱԱՊԿ> ՊՈԱԿ-ի տնօրենի հետ քննարկվել են (COVID-19)-ով վարակված հիվանդների բուժման ընթացքին, աղավնաձորցիների առողջության պահպանմանը և (COVID-19) համավարակի դեմ պայքարի աշխատանքներին վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45