Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանության մշտական ուշադրության կենտրոնում է առողջապահության ոլորտը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում բարձրաձայնվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) համավարակի դեմ պայքարի՝ մարզում առկա առաջնային խնդիրները և դրանց լուծման տարբերակները: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, որոնց հանձնարարվեց պարբերական հանդիպումների, մշտական կապի միջոցով արագ արձագանքել և ըստ սահմանված կարգի՝ խնդիրներին լուծումներ գտնել, բուժհիմնարկների տնօրենների հետ միասին: Մարզպետ Արարատ Գրիգորյանը բուժհաստատությունների տնօրեններին հանձնարարեց խստորեն հետևել ՀՀ առողջապահության նախարարի հրահանգներին, կատարել ՀՀ պարետի ընդունած որոշումները և իրականացնել COVID-19-ի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ: Մարզպետը շեշտեց նաև,
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 209 դեպք: Փաստացի բուժում է ստանում 122 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 62 անձ, ԱԱՊ բժշկի կողմից տնային բուժում են ստանում 60-ը): Առողջացած անձանց թիվը՝ 80: Մարտի 16-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 413 նմուշառում, վերահսկվել է՝ 1130 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 7: ՀԻՇԵՑՈՒՄ

Հայտարարվել է ԵՄ Կանաչ և Օրգանական ագրոբիզնեսի աջակցության մրցույթ 13.07.2020
Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ- ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ: Հայտամրցույթին կարող են մասնակցել

Ռոստամ Բադասյան. Եկեք ոստիկանություն 10.07.2020
Մեկնարկում է Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթը
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրում հիմնանորոգված մանկապարտեզի շենքը պատրաստ է շահագործման: Այդ օրվան երկար տարիներ են սպասել Ռինդի բնակիչները: Կատարվեց նրանց երազանքը՝ լքված շենքը վերածվեց ժամանակակից մանկապարտեզի և 100 երեխա մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունեցավ: Վայոց ձորում շարունակվում են կառուցվել և վերանորոգվել մանկապարտեզներ: 2020 թվականին ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն Շատին բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման, Ջերմուկի Մանկական զարգացման կենտրոնի և դրան կից խաղահրապարակի կառուցման,
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրանը մասնակցեց հայրենական պատերազմի մասնակիցներին մեդալների հանձնման արարողությանը: ՀԿ-ի նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն Եսայանը և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության փոխգնդապետ Ամրամ Օհանյանը 5 վետերաններին փոխանցեցին Ռուսաստանի Դաշնության Հայրենական պատերազմի հաղթանակի 75 ամյակի հուշամեդալներ, վկայական և դրամական պարգևատրում: - նշեց Նանե Ասատրյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի կողմից ողջույններ փոխանցեելով պատերազմի և աշխատանքի վետերաններին, հրաժեշտից առաջ կրկին կարևորելով հակահամաճարակային կանոնների պահպանումը: Ներկայացնում ենք պարգևատրված վետերանների մասին համառոտ տեղեկություններ:


