Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել <Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիր Հայաստանի Հանրապետությունում> ծրագրի մեկնարկային հանդիպմանը

31.07.2020

  Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համագործակցելով <Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի> հետ, ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացնում է <Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիր Հայաստանի Հանրապետությունում> ծրագիրը:
Հուլիսի 30-ին Վայոց ձորի մարպետարանի նիստերի դահլիճում նշված ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզում իրազեկման մեկնարկային կոորդինացիոն հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Վայոց ձորի ազդակիր բնակավայրերի վարչական ղեկավարները և Հայկական Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի ղեկավարն ու աշխատակիցները:
Հանդիպմանը ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ ներկայացրեց ՀԿԽԸ աղետների կառավարման բաժնի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը:
Նշվեց, որ ծրագիրը նպատակ ունի նվազեցնել պայթուցիկ մնացորդների և ականների վտանգն ու ազդեցությունը, ռիսկերի վերաբերյալ ուսուցման գործողությունների միջոցով՝ իրականացնելով իրազեկվածության բարձրացման հանրային միջոցառումներ և անմիջական հաղորդակցություններ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, հայտնեց նաև ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ Վայոց ձորի մարզպետարանի և համայնքների պատրաստակամության մասին: Մարզպետն իր խոսքում կարևորեց ծրագրի գործնական աշխատանքների փուլը, որի շնորհիվ մարզի ազդակիր բնակավայրերի (Արենի, Խաչիկ, Չիվա, Ելփին, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ,Սերս) բնակիչները գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում և անասուններին ամառային արոտավայրեր տեղափոխելու ժամանակահատվածում զերծ կլինեն կամ հնարավորինս պաշտպանված կլինեն պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների պայթյունի վտանգներից:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է նաև դպրոցական և համայնքային մի շարք գործողությունների իրականացում, այդ թվում՝ կարիքների հետազոտություններ, ուսուցիչների վերապատրաստումներ, աշակերտական մրցույթներ, անվտանգ խաղահրապարակների կառուցում, որոնք կնպաստեն բնակչության անվտանգ վարքագծի ձևավորմանը, պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու պատահարների թվի նվազմանը։
Պլանավորվում է ծրագիրն ամբողջությամբ իրականացնել ՀՀ ՏԿԵ և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ;
Ծրագիրն իրականացվում է ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության ֆինանսավորմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40