Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը

Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը 03.08.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։ Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։

Մեկնարկել է <Project Management>, <Technical Recruitment>, <Digital Marketing (SMM)>, <Digital Marketing (SEO)>, <React.JS> տեխնոլոգիական մասնագիտություններով համաֆինանսավորվող դասընթացների

Մեկնարկել է <Project Management>, <Technical Recruitment>, <Digital Marketing (SMM)>, <Digital Marketing (SEO)>, <React.JS> տեխնոլոգիական մասնագիտություններով համաֆինանսավորվող դասընթացների 03.08.2020

Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած ծրագրի շրջանակներում: Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝ կկազմի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%։

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ 03.08.2020

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից օգոստոսի 3 -ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 256 դեպք: Փաստացի բուժում է ստանում 133 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 115: Մարտի 16-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 521 նմուշառում, վերահսկվել է՝ 1302 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 8: ՀԻՇԵՑՈՒՄ

 Հուլիս  ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 24 երեխա

Հուլիս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 24 երեխա 03.08.2020

2020 թվականի հուլիս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին`ըստ տարածաշրջանների.

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 03.08.2020

ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2020 թվականի հուլիս ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 01.08.2020

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հուլիսի 31-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող ընթացիկ ծրագրերը: Նախարար Պապիկյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է խորհրդակցության հրատապությանն ու կարևորությանը: Նախարարի խոսքով՝ թեպետ արտակարգ դրության ժամանակ աշխատանքը տարածքային կառավարման բնագավառում ընթացել է բնականոն կերպով, այնուամենայնիվ, երկարատև ընդմիջումից հետո նմանօրինակ ձևաչափով աշխատանքային հանդիպումը հնարավորություն է տալիս առավել մանրամասն քննարկել 2020թ. առաջին կիսամյակում արձանագրված ընդհանուր խնդիրները և դրանց համակարգային լուծումները: Խորհրդակցության օրակարգային հարցերի թվում հատկապես կարևորվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 16:16:22