Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց մարզում արտադրվող խաղողի բերքի իրացմանը վերաբերող հարցեր

19.08.2020

  Այսօր՝ օգոստոսի 19- ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խաղող արտադրողների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց խաղողի բերքի իրացմանն առնչվող մի շարք հարցեր:
 Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:

    Մարզպետ Գրիգորյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ
մարզպետարանը հանդիպումը նախաձեռնել է, որպեսզի արտադրող-վաճառող և մթերող-վերամշակող շղթայի ներկայացուցիչները դեմ հանդիման բարձրաձայնեն իրենց հուզող խնդիրները: Մարզպետը նշեց, որ խնդիրների վերհանումից հետո անհրաժեշտ է վերլուծել և գնահատել իրավիճակն ու գտնել լուծման այնպիսի ուղիներ, որոնք կողմերի միջև կապահովեն գործընկերային հարաբերություններ, ինչը ենթադրում է՝   երկու կողմերին էլ բավարարող պայմանների առկայություն:

    Քննարկվեց խաղողի կանխատեսվող քանակին, ինչպես նաև մթերումների քանակին ու վաճառքի գնին վերաբերող հարցեր: Առաջարկվեց խաղողի իրացման այլ տարբերակներ նաև՝ որպես մրգի՝ մեծածախ վաճառքի կազմակերպում։ 

   Արենի համայնքի ղեկավարը ներկայացրեց բնակավայրերում կանխատեսվող խաղողի մոտավոր քանակը և մթերողների հետ պայմանագիր ունեցող անձանց թիվն ու մթերման հնարավորությունները:
 

   Որոշվեց վաճառող-գնորդ հարաբերություններն ամրագրել պայմանագրերով, պայմանագրերում զետեղելով խաղողի քանակի, որակի և գնի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև ռիսկերին վերաբերող պայմանագրային կետեր:
Հանդիպման ավարտին մարզպետ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ քննարկման համար և հաջողություններ մաղթեց բոլորին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58