Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արարատ Գրիգորյանն  այցելել է  <Վայք գրուպ>  գինեգործարան

Արարատ Գրիգորյանն այցելել է <Վայք գրուպ> գինեգործարան 12.05.2020

Այսօր, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանն աշխատանքային այցով եղան Վայք քաղաքում գործող ՓԲԸ գինեգործարանում՝ տեղում արտադրական գործընթացներին և գինեգործին հուզող խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Շվեյցարական   առցանց ամսագրի անդրադարձը Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակի և կորոնավիրուսի դեմ իրականացվող համաժողովրդական պայքարին

Շվեյցարական առցանց ամսագրի անդրադարձը Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակի և կորոնավիրուսի դեմ իրականացվող համաժողովրդական պայքարին 11.05.2020

Հոդվածի նկարում Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Սրբազանն ու Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանն են՝ կարտոֆիլի սերմացու բաշխելիս:

COVID 19-ի հետևանքները մեղմելուն ուղղված  ծրագրի շրջանակում կարտոֆիլի սերմացուի վերջին խմբաքանակը տրամադրվեց Վայոց ձորի մարզի բնակիչներին

COVID 19-ի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի շրջանակում կարտոֆիլի սերմացուի վերջին խմբաքանակը տրամադրվեց Վայոց ձորի մարզի բնակիչներին 11.05.2020

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի և հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, 3 տոննա կարտոֆիլի սերմացու տրամադրեց Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ, Վայք համայնքի Ազատեկ և Եղեգիս համայնքի մի խումբ բնակավայրերի բնակիչներին: Վայոց ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը նշեց, որ Վայոց ձորի մարզում կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված օժանդակության շրջանակում, մարզի բնակիչներին տրամադրվեց կարտոֆիլի սերմացուի վերջին խմբաքանակը, սակայն թիրախային օժանդակությունը շարունակվելու է՝ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների տեսքով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի  և  խաղաղության տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ 09.05.2020

Սիրելի հայրենակիցներ, Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի հարգարժա՛ն վետերաններ, ազատամարտիկներ, երկրապահներ, Հայոց բանակի զինվորներ և սպաներ: Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է: Բոլորս հպարտությամբ ենք հիշում և նշում Հայրենական մեծ պատերազմում հայ զինվորների և հրամանատարների մասնակցությունը և նրանց գործած սխրանքները: Այսօր Վայոց ձորի մարզում ունենք Հայենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական՝ 75 ամյակը, մեզ հետ տոնող Մեծ հայրենականի հինգ վետերաններ, որոնք նոր սերնդի համար հայրենասիրության օրինակ են հանդիսանում: Մեծ հայրենականի հաղթանակին նվիրված տոնը, 1992 թվականի մայիսի 8-ին, Շուշիի ազատագումով նոր խորհուրդ ստացավ: Հայկական հնագույն ու մշակութային կենտրոնի՝ Շուշիի, անիրական թվացող ազատագրման ընթացքում հայ հրամանատարների և զինվորների նույնքան անիրական սխրանքներն Արցախյան ազատամարտում դարձան մերօրյա հերոսապատումի վառ օրինակներ: Շուշիի ազատագրումը շրջադարձային եղավ Արցախյան

Հարգանքի տուրք՝ Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին 09.05.2020

Հայաստանի Հանրապետությունում Հաղթանակի և խաղաղության տոնի շրջանակում տեղի են ունենում միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ՝ պայմանավորված արտակարգ իրավիճակի սահմանափակումներով: Հիշատակի ու մեծարման միջոցառումները կազմակերպվում են զուսպ, բայց հավուր պատշաճի: Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանն այցելեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, Եղեգնաձորյան եռաբլուր և վայոցձորից զոհված երկրապահ կամավորականների հիշատակը հավերժացնող հուշակոթող ու ծաղիկներ խոնարհեցին, հարգանքի տուրք մատուցելով քսաներորդ դարում կայացած տարբեր պատերազմներում իրենց կյանքը հայրենիքին նվիրած վայոցձորցի հերոսների հիշատակին: Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպելով վայոցձորցի կին ազատամարտիկներին, շնորհավորեց նրանց Եռատոնի կապակցությամբ,

Մեծ հայրենականի հաղթանակ-75

Մեծ հայրենականի հաղթանակ-75 09.05.2020

  Հոլովակը նվիրվում է Մեծ հայրենականի հաղթանակի 75 ամյակին: https://yadi.sk/i/o_XHwHaZbtk2mA  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 15:01:51