Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հունիսի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը Բուժաշխատողի օրվա առիթով այցելեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոն և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վայոց ձորի մասնաճյուղ: Մարզպետը Արարատ Գրիգորյանը մասնագիտական տոնի առիթով շնորհավորեց առողջապահական կազմակերպությունների աշխատակիցներին և տնօրեններին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին՝ մարզի բնակչության առողջության պահպանման և բարելավման գործում ներդրած ջանքերի և նվիրյալ գործունեության համար, կարևորելով՝ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի դեմ պայքարում նրանց կողմից օր ու գիշեր մատուցվող մասնագիտական ծառայությունները և զուգահեռ տարվող հոգեբանական աշխատանքը: Արարատ Գրիգորյանը պատվոգրով պարգևատրեց -ի և ՀՎԿԱԿ Վայոց ձորի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցների: Եղեգնաձորի

ՀՀ Վայոց ձորի մարզում հունիսի 19-ից 22-ի ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 17 դեպք: Փաստացի բուժում է ստանում 53 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 27 անձ, 26-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից): Այս պահին ունենք՝ առողջացած 28 անձ: Մարզում արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 77 (կին) տարեկան, 50 (կին) տարեկան։ Մարտի 16-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 190 նմուշառում, վերահսկվել է՝ 724 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահերի թիվը՝ 3: ❗ ՀԻՇԵՑՈՒՄ ❗

ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ՀՀ Վայոց ձորի մարզում հիմնանորոգվում է, (Մ-2) -Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհը (անվանումը հաստատված է ՀՀ կառավարության 05.12.2019, 2127 N որոշումով) կմ 9+500-ից կմ 23+500 (14 կմ): Հանրապետական նշանակության ավտոճանապարհի նշված հատվածում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ: Հիմնանորոգման աշխատանքների ավարտը նախատեսվել է 2020 թվականի դեկտեմբեր ամսին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 21.06.2020
Երախտապարտ ու շնորհակալ ենք ձեզ՝ ձեր ամենօրյա աշխատանքի և այն անձնուրաց պայքարի համար, որ դուք, հատկապես այս օրերին, մղում եք նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) համաճարակի դեմ պայքարի առաջնագծում: Ձեր աշխատանքն անգնահատելի է, ձեր զենքը մասնագիտական հմտություններն ու մարդկային որակներն են, առանց որի դրսևորման մոլորակը չէր կարող պայքարել այս պանդեմիայի դեմ: Ձեր աշխատանքի արդյունքը փրկված կյանքերն ու մարդկային ճակատագրերը, ձեր վարձքը՝ անգնահատելի է: Շնորհակալություն եմ հայտնում Վայոց ձորի առողջապահության ոլորտի նվիրյալներին, իրենց ամենօրյա մասնագիտական աշխատանքի, շտապ բժշկական ծառայության, հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների և վայոցձորցիների առողջության բարելավմանն ուղղված ամեն ջանքի համար: Այս օրերին առողջապահության մեր աշխատակիցներն ունեն մեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը, որն է ՝

Հայտարարություն ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կայանալիք ավագանու նիստի վերաբերյալ 19.06.2020
Ս/թ հունիսի 25-ին, ժամը՝ 15:00-ին Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգը՝