Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձոր համայնքի փոքրիկները կհաճախեն վերանորոգված մանկապարտեզ
09.09.2020
Սիրելի՛ բնակիչներ
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2020 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման ավարտված շինարարական աշխատանքների ընդունումը։ Թիվ 5 մանկապարտեզը կառուցվել է 1967 թվականին։
- Մանկապարտեզի հիմնանորոգումը տեղի է ունեցել Եղեգնաձոր համայնքի բյուջեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ ի ֆինանսավորմամբ։
- Վերակառուցված մանկապարտեզը սեյսմակայուն է, ապահովված՝ ջեռուցման համակարգով։
- Մանկապարտեզը Focus on Children Now-FCN կազմակերպության կողմից ստացել է անհրաժեշտ քանակությամբ կոշտ և փափուկ գույք, բակային խաղեր։
- Մանկապարտեզի բակում Աբրահամ և Այիդա Ա․ Սաֆարեանների բարեգործությամբ 3-6 տարեկանների համար կառուցվել է նոր խաղահրապարակ։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Կառավարությանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ ին, Focus on Children Now -FCN կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Քալանթարյանին, Աբրահամ և Այիդա Ա․ Սաֆարեաններին, <Նաիրի ՇԻՆ> ՍՊԸ շինարարական կազմակերպությանը Եղեգնաձոր համայնքի մանուկներին ուրախ և վառ հուշերով մանկություն պարգևելու համար։












