Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐՆ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն 08.06.2020
Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:

Պահպանի՛ր հակահամաճարակային կանոնները 05.06.2020
✅ Հաճախ լվա ձեռքերդ կամ ախտահանիր սպիրտային հիմքով լուծույթով ✅ Կրիր դիմակ հանրային բաց և փակ տարածքներում ✅ Պահպանիր սոցիալական հեռավորություն՝ 1.5-2 մետ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Պլանշետներ՝ ի աջակցություն Վայոց ձորի աշակերտների կրթության հասանելիությանը 05.06.2020
Կրթությունը և դրա հասանելիության ապահովումն հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղենիշներից է։ Հենց այս գիտակցմամբ էլ Հիմնադրամը նախաձեռնել ու իրականացնում է Վայոց ձորի խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթության հասանելիությանն ուղղված աջակցություն՝ տրամադրելով 331 պլանշետներ Վայոց ձորի 23 համայնքների 26 դպրոցների: Հիմնադրամի սոցիալական թիմի աշխատակիցները, սերտորեն համագործակցելով Վայոց ձորի մարզպետարանի և ընտրված դպրոցների հետ, իրականացրեցին կարիքների գնահատում, որի հիմքով խոցելի խմբի ընտանիքներից կազմվեց շահառու երեխաների ցանկը։ ,- նշում է սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը։ Մարզի ընտրությունը նույնպես պատահական չէ.

Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր 04.06.2020
Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների, ինչպես նաև ֆիզիկական վարժություններ անելու և հեծանիվ վարելու դեպքերի։ ArmGov Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Տեղեկատվություն 02.06.2020
ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2020 թվականի մայիս ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց Եղեգնաձոր և Վայք քաղաքների բուժհաստատություններ 02.06.2020
Հունիսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանն այցելեցին և ՓԲ ընկերություններ, տեղում ծանոթանալու ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշման պահանջների կատարման ընթացքին: Պարետի որոշմամբ սահմանվել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման անվտանգության կանոններ: Մարզպետը Եղեգնաձորի բժշկական կոնտրոնում հանդիպեց տնօրեն Կարեն Ասատրյանին, իսկ Վայքի բուժական միավորում՝ տնօրեն Ռոբերտ Ասլանյանին, զրուցեց նրանց հետ COVID-19-ի հնարավոր տարածման կանխման ուղղությամբ բուժհաստատություններում իրականացվող աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման մասին և շրջայց կատարեց բուժհաստատություններում: