Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորանքը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

14.09.2020

    Հարգարժա՛ն մանկավարժներ, սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ծնողներ,         Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

   Հանրապետության բոլոր հանրակրթական հաստատություններում այսօրվանից մեկնարկել է նոր ուսումնական տարին: Ըստ գործող կարգի, այսօր դպրոց են հաճախում առաջին դասարանցիները: Վայոց ձորի մարզում ահմանված կանոնների պահպանմամբ մարզի 40 դպրոցների ավելի քան 631 երեխա այսօր ոտք դրեց առաջին դասարան։

   Սիրելի՛ աշակերտներ, համոզված եմ,  որ անհամբերությամբ եք սպասել ուսումնական տարվա մեկնարկին, իսկ սիրելի ուսուցիչներին հանդիպելուն` մեծ սիրով: Մաղթում եմ, որ այս ուսումնական տարում աչքի ընկնեք ավելի բարձր առաջադիմությամբ, յուրացնեք գիտելիքների հարուստ պաշար, լինեք մրցույթների և առարկայական օլիմպիադաների մրցանակակիրներ:
Ձեզ երջանկություն, առողջություն և էլի առողջություն, որպեսզի վայելեք դպրոցական կյանքի լավագույն պահերն ու տարիները:

    Հարգարժա՛ն ոսուցիչներ, Ձեզ մաղթում եմ աշխատանքային հաջողություններ և արդյունավետ ուսումնական տարի:
Բարի երթ, սիրելինե՛րս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45