Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՂԵԳԻՍ ԳԵՏԻ 17 ՓՀԷԿ-երի ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԵՆ

ԵՂԵԳԻՍ ԳԵՏԻ 17 ՓՀԷԿ-երի ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԵՆ 15.09.2020

Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի վիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ սեղմ ժամկետներում կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր հէկերում առկա խնդիրներով։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ. ԱՐԵՆԻ, ԵՂԵԳԻՍ ԵՎ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ. ԱՐԵՆԻ, ԵՂԵԳԻՍ ԵՎ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 14.09.2020

Հայաստանի միավորված համայնքները շարունակում են վերազինվել գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով։ Այս անգամ շահառու են Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքները, որոնք այս շաբաթ ստացել են 92 միլիոն 520 հազար դրամի տեխնիկա։

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ 14.09.2020

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 351 դեպք: Փաստացի բուժում է ստանում 49 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 291: Մարտի 16-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 1256 նմուշառում, վերահսկվել է՝ 1641 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 11: ՀԻՇԵՑՈՒՄ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորանքը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորանքը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ 14.09.2020

Հարգարժա՛ն մանկավարժներ, սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ծնողներ, Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Հանրապետության բոլոր հանրակրթական հաստատություններում այսօրվանից մեկնարկել է նոր ուսումնական տարին: Ըստ գործող կարգի, այսօր դպրոց են հաճախում առաջին դասարանցիները: Վայոց ձորի մարզում ահմանված կանոնների պահպանմամբ մարզի 40 դպրոցների ավելի քան 631 երեխա այսօր ոտք դրեց առաջին դասարան։ Սիրելի՛ աշակերտներ, համոզված եմ, որ անհամբերությամբ եք սպասել ուսումնական տարվա մեկնարկին, իսկ սիրելի ուսուցիչներին հանդիպելուն` մեծ սիրով: Մաղթում եմ, որ այս ուսումնական տարում աչքի ընկնեք ավելի բարձր առաջադիմությամբ, յուրացնեք գիտելիքների հարուստ պաշար, լինեք մրցույթների և առարկայական օլիմպիադաների մրցանակակիրներ: Ձեզ երջանկություն, առողջություն և էլի առողջություն, որպեսզի վայելեք դպրոցական կյանքի լավագույն պահերն ու տարիները: Հարգարժա՛ն ոսուցիչներ, Ձեզ մաղթում եմ

ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵԿ ԱՅԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ՝ ՀԲԸՄ <ԿԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐ> ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵԿ ԱՅԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ՝ ՀԲԸՄ <ԿԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐ> ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ 12.09.2020

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը՝ խթանելով երկրում սոցիալ-տնտեսական զարգացումը։ Ահա այս նպատակով է, որ ՀԲԸՄ-ն սկսում է կանանց հզորացմանն ուղղված ևս մի ծրագիր։ Այս նոր՝ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ-նՀայաստանի կանանց համար կկազմակերպի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ)ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։ Ծրագիրը բաղկացած է հետևյալ յոթ բաղադրիչներից․ Դասընթաց․ դասընթացները կտևեն մինչև հինգ ամիս՝ կախված մասնագիտությունից։ Մասնակիցը կարող է դիմել առաջարկվող մասնագիտութուններից միայն մեկին `

Ծրագրավորող դառնալու հնարավորություն պետական աջակցությամբ

Ծրագրավորող դառնալու հնարավորություն պետական աջակցությամբ 11.09.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ուսումնական կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է ծրագրավորման դասընթացը: Մարզերի բնակիչների համար գործում է մինչև 90% զեղչ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-10 11:04:59