Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում՝ Եղեգնաձորի մարզային գրադարանում

02.02.2021

   Փետրվարի 29-ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ <Պիտի՛ հիշենք՝ ապրելու համար> խորագիրը կրող միջոցառումը։
Միջոցառումը նվիրված էր Արցախյան երրորդ պատերազմում նահատակված վայոցձորցի քաջորդիներին և վայոցձորյան մերօրյա հերոսներին։

  Բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը: Միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության Օրհներգով, այնուհետև կատարվեց մոմավառություն՝ ի հիշատակ վայոցձորցի նահատակների: Անուն առ անուն ներկայացվեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիները: Տեսահոլովակներով ներկայացվեց պատերազմի ընթացքում վիրավորում ստացած վայոցձորցի մերօրյա հերոսների սրտի խոսքն ու խաղաղության համար բարեմաղթանքները:

   Մասնակիցների ելույթները համեմված էր հիշատակի, խոնարհումի, զորակցության և լավատեսության խոսքերով, որոնք մեզ պատգամում են՝ ապրել՝ ապրեցնելով:
Իսկ միջոցառման ավարտն ազդարարող  դհոլի բարձր հնչյունները հաստատեցին, որ երբեք չի լռելու հայ մանուկի նվագարանը և ոչ մի ուժ կարող խլացնել հայ ազատագրական երգի հնչյունները կամ կոտրել հայ զինվորի ու կամավորի ազատատենչ ոգին:

 
Միջոցառման ավարտին պատերազմում նահատակվածներին ուղղված խոնարհումի խոսքեր ասաց ու Հայոց Բանակին զորություն ու նորանոր հաղթանակներ մաղթեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, չմոռանալով շնորհակալություն հայտնել նաև կազմակերպիչներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 18:19:46