Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկատվություն 30.09.2020
ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2020 թվականի սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել 30.09.2020
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով կրկին հորդորում է ձեռնպահ մնալ առաջնագիծ մեկնող կամավորականներին ու զինծառայողներին տեղափոխող տրանսպորտը նկարահանելուց, այդ լուսանկարները համացանցում տեղադրելուց, քանի որ հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է լրատվական և համացանցի հայկական տիրույթը և դուրս հանում բոլոր տեղեկությունները: Տրանսպորտային միջոցների տեսակը, գույնը, պետհամարանիշը, նրանց շարժվելու ժամը և ուղղությունը խիստ...

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 441 դեպք: Փաստացի բուժում է ստանում 113 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 317: Մարտի 16-ից սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 1998 նմուշառում, վերահսկվել է՝ 1995 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 11: ՀԻՇԵՑՈՒՄ

Հաղթելու ենք 28.09.2020
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ

Հայտարարություն 28.09.2020
Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ պաշտոնական տեղեկատվությունից զատ բոլոր տեսակի այլ աղբյուրների տեղեկությունների, ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Հորդորում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին չհրապարակել պատկան մարմինների հետ չճշտված տեղեկություններ և ոչ պաշտոնական մեկնաբանություններ: Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ՀՀ ԱԱԾ թեժ գծի՝ 191 հեռախոսահամարով կամ

Ի գիտություն 27.09.2020
Սիրելի՛ վայոցձորցիներ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, այսօր առավոտյան ադրբեջանական զորքերը Արցախի ուղղությամբ հարձակման են անցել: Հաշվի առնելով Վայոց ձորի սահմանամերձ լինելու փաստը, հարկ եմ համարում նշել, որ մեր մարզի սահմաններում իրավիճակը վերահսկելի է և կայուն: ՀՀ Զինված ուժերը Հայաստանի և Արցախի բոլոր սահմանային հատվածներում վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տալիս արժանի հակահարված: Խնդրում եմ մեր բոլոր հայրենակիցներին, զգոն լինել, չտրվել առցանց տիրույթում հայտնվող սադրանքներին ու ապատեղեկատվությանը, հետևել միայն պաշտոնական լրահոսին: Սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին խնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորմանն ու անհրաժեշտ նյութատեխնիկական պատրաստվածությանը: Մեկ անգամ ևս հորդորում եմ զգոն լինել, առանց խուճապի մատնվելու, վստահել մեր հզոր ԲԱՆԱԿԻՆ: Վայոցձորցիներս արցախցիների կողքին են, մենք ուժեղ ենք միասին, հաղթանակը մերն է: Կեցցե՛ մեր հայրենիքը, կեցցե՛ մեր հզոր Բանակը: