Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GALA) ծրագիրը հայտարարում է օրգանական գյուղատնտեսական նախագծերի աջակցության հայտամրցույթ

22.02.2021

Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի շրջանակներում հայտարավում է օրգանական գյուղատնտեսության նախագծերի աջակցության երկրորդ և վերջին հայտամրցույթը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Այն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ իրականացման ժամկետը 42 ամիս է:
Հայտամրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերում և բոլոր արժեշղթաներում ներգրավված օրգանական (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ:
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021թ. մարտի 01-ը, ժամը 16:00 (Երևանի ժամանակով):​
Հայտադիմումները տեղադրված են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժնում սույն հղումով՝
https://mineconomy.am/page/1763 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:48:01