Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անվադողեր առաջնագծի համար

Անվադողեր առաջնագծի համար 02.10.2020

Արցախի և ՀՀ հյուսիսարևելյան սահմանների խրամատների հավելյալ ամրապնդման համար հանրապետության տարածքում ծայր առած անվադողերի հավաքագրման գործին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև եղեգնաձորցի դպրոցահասակ տղաները: Նրանք նախաձեռնել և քաղաքի բնակիչներից հավաքել են անվադողեր: Հավաքագրված անվադողերն առաջնագիծ հասցնելու համար տղաներին օժանդակել է ՀՀ ՊՆ զորակոչի և զորահավաքի համալրման ծառայության Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը: Մեծ անիվների հավաքագրումը պաշտպանական առումով ավելի նպատակահարմար է, որովհետև դրանք առավել կայուն են ու ծանր, ունեն ռեզոնանսային հատկություն: Դրանք իրենց վրա են վերցնում արկերի բեկորների հարվածները և մեղմացնում բեկորների հարվածային ուժը: Այս նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ, որին ակտիվորեն մասնակցել և մասնակցում են

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 30 երեխա

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 30 երեխա 02.10.2020

2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին`ըստ տարածաշրջանների.

Հայտարարություն

Հայտարարություն 02.10.2020

Հարգելի՛ հայրենակիցներ, ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Մասնավորապես՝

Հայտարարություն

Հայտարարություն 02.10.2020

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր: Միաժամանակ՝ կարգելվի Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ բացառությամբՊաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես և ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվության հիման վրա առանձին դեպքերի: Մասնավորապես՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորրյանի շնորհավորական ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորրյանի շնորհավորական ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 01.10.2020

Սիրելի՛ տարեցներ, Սիրով ու ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ ձեզ՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Սիրելինե՛րս, մեծ երջանկություն է լինել ձեր կողքին, ապրել կյանքի փիլիսոփայությամբ հարստացած մեր տատիկ պապիկների հետ, դասեր առնել ձեր փորձից, ամեն օր ստանալ ձեր օրհնությունը: Իսկ եթե կյանքի պայմանների բերումով ձեր կողքին չենք, ապա մենք ձեզ հիշում ենք յուրաքանչյուր օր, միշտ մտածում ձեր կյանքը ավելի լավը դարձնելու մասին: Թեև ազգային նկարագրի կարևորագույն բաղկացուցիչ է ավագ սերնդի նկատմամբ հոգատարություն ու հարգանք տածելու ավանդույթը: Բայցև Տարեցների միջազգային օրը ևս մեկ առիթ է ձեզ գնահատելու, ձեր մասին հոգ տանելու, առավել հոգատար լինելու և նշելու մեր անձնական և երկրի հասարակական կյանքում ձեր ունեցած մեծ ներդրումի ու դերակատարության մասին: Դուք եք մեզ շահել-պահել, տքնաջան աշխատանքով մեզ մեծացրել և մեր մեծանալուն զուգահեռ, հասել ծերության շեմին՝ երախտապարտ ենք ձեզ: Դուք եք եղել նաև մեր պատմական արժեքները կրողը, պահպանողն ու փոխանցողը: Մեծ է ձեր վաստակը նաև Հայաստանի Հանրապետության կայացման, նրա պատմության վայոցձորյան ձեր հատվածի կերտման գործում: Ձեր հարուստ կենսափորձն այսօր վառ օրինակ է երիտասարդ սերնդի համար՝ շնորհակալ ենք ձեզ: Սիրելի՛ տարեցներ,

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելեց մարզի մեկ դարը բոլորած բնակիչներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելեց մարզի մեկ դարը բոլորած բնակիչներին 01.10.2020

Հայաստանի Հանրապետության համար այս դժվարագույն պահին (պատերազմ, համավարակ) Վայոց ձոր մարզի տարեցներն առանց հոգածության և ուշադրության չմնացին: Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Գլաձոր համայնքի սոցիալական աշխատող Նաիրա Ստեփանյանը Տարեցների օրվա առիթով այցելեցին մարզում ապրող հարյուրամյակը բոլորած տարեցներին: Մարզպետը հանդիպեց Վայոց ձորի մարզի մեկ դարը բոլորած երեք տարեցներին, զրուցեց նրան հետ, հետաքրքրվեց նրանց առօրյայով: Մարզպետի կողմից հոգածության խոսքեր հնչեցին և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ու Գլաձորի համայնքապետարանի կողմից աջակցություն տրվեց, ֆինանսի տեսքով: Նշենք, որ երեք տարեցներն էլ Գլաձոր համայնքի բնակիչներ են՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-09 17:36:24