Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզում կայացավ 2021 թվականի ձմեռային զորակոչի հերթական փուլը

03.03.2021

   Մարտի 3-ին Եղեգնաձորում կայացավ 2021 թվականի ձմեռային զորակոչի հերթական փուլը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Արմեն Նահապետյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, համայնքների ղեկավարներ և հոգևորականներ:
 

   Արարատ Գրիգորյանն անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց նորակոչիկներին և իր խոսքում կարևորեց նրանց կողմից զինվորական կարգ ու կանոնի պահպանումն ու զինակից ընկերների նկատմամբ հոգատարության և հարգանքի ցուցաբերումը:
 

 Մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է, իսկ նորակոչիկի համար, դա նաև պարտականություն է:

   Մարզպետը Հայոց բանակի բոլոր զինվորներին, այդ թվում նաև այսօրվա նորակոչիկներին,  մաղթեց ուժ, տոկոնություն ու անսասան կամք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40