Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր

Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր 06.10.2020

 Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր Վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները հավաքվում են իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։ Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները նույնպես հավաքվում են մարզային զինկոմիսարիատի մոտ Եթե պահպանել եք զինվորական համազգեստը, կարող եք միանգամից ներկայանալ զինվորական հագուստով Մարզպետարանի պատասխանատուի աջակցությամբ...

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ 06.10.2020

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 457 դեպք: Փաստացի բուժում է ստանում 105 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 339: Մարտի 16-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 2342 նմուշառում, վերահսկվել է՝ 2067 մեկուսացված անձ։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 13: ՀԻՇԵՑՈՒՄ

Ուշադրություն

Ուշադրություն 05.10.2020

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից։ Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ են ներկայացնում իրենց մարտական խնդիրը գերազանց կատարող արցախյան պաշտպանության բանակի գործողությունների արդյունավետության համար։ Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար, չկարևորելով դրանց նշանակությունը, հնարավոր է հաղորդել տվյալներ, որոնք կարող են օգտակար լինել հակառակորդին՝ մեր ուժերի դեմ իրենց քայլերը ծրագրելիս։ Կոչ ենք անում խորապես գիտակցել խնդրի կարևորությունը և, կամա թե ակամա, չվնասել հաղթական պատերազմի ընթացքին։

Հաղթելու ենք, սիրելի՛ ուսուցիչներ, և ձեր սաները տուն են վերադառնալու հաղթանակի դափնիով. ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան

Հաղթելու ենք, սիրելի՛ ուսուցիչներ, և ձեր սաները տուն են վերադառնալու հաղթանակի դափնիով. ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան 05.10.2020

Հայրենիքն այսքան խորը սիրելու, երկրի պաշտպանության համար պայքարը սրբազան համարելու զգացողությունները նրանց մեջ ձևավորվել է նաև Ձեր շնորհիվ: Դուք եք նրանց դարձրել և՛ գիր սիրող, և՛ զենք բռնող՝ կրթության ու գիտության հանդեպ սեր ձևավորելուն զուգահեռ նրանց մեջ ձևավորելով քաջություն ու խիզախություն:Դուք եք նրանց մեջ ներարկել պայքարելու, մարտնչելու, հաղթանակի հասնելու կամքը, չկոտրվելու համառությունը: Թանկագին ուսուցիչներ, խոնարհվում եմ Ձեր առջև, Ձեր շնորհակալ աշխատանքի, անգնահատելի վաստակի, ներդրած ջանքերի ու նվիրումի համար: Ձեր վաստակի գնահատականը Ձեր սաների հաղթանակներ են գիտության մեջ, նաև այսօր կռվի դաշտում: Հաղթելու ենք, երբ ունենք Ձեզ նման ուսուցիչներ: Վայոց ձորի մարզի, հարգարժա՛ն ուսուցիչներ, կրկին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ՝ ողջություն ու առողջություն, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ և խաղաղ աշխատանքային առօրյա: Այո՛, հաղթելու ենք, սիրելինե՛րս, և ձեր սաները տուն են վերադառնալու հաղթանակի դափնիով:

2020 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզում ծնվել է 72 երեխա՝ 31 աղջիկ, 41 տղա

2020 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզում ծնվել է 72 երեխա՝ 31 աղջիկ, 41 տղա 05.10.2020

2020 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

ԱԱԾ-ն պատասխանատվության կենթարկի ռազմական դրության պայմաններում կեղծ լուրեր տարածողներին

ԱԱԾ-ն պատասխանատվության կենթարկի ռազմական դրության պայմաններում կեղծ լուրեր տարածողներին 03.10.2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։ Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծվել է ՀՀ հանրային հեռուստաընկերության կեղծ էջ (Armenian Soldier անվանումով), որի նպատակն է, ստահոդ լուրեր տարածելով, խուճապ առաջացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակչության շրջանում։ Համացանցում առկա են նաև հայալեզու ադրբեջանական կայքեր (.az տիրույթում), որոնք պատրաստված են հայկական լսարանի համար և տարածում են ակնհայտ սուտ տեղեկություններ՝ դարձյալ խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով: Սիրելի՛ հայրենակիցներ,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-09 17:36:24