Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

Հայտարարություն 18.12.2020

 Արցախյան պատերազմում նահատակվածների հիշատակի սգո երթը Հանրապետության հրապարակից Եռաբլուր տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին։

Ի գիտություն

Ի գիտություն 17.12.2020

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 16:00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում (համայնքի ղեկավարի աշխատասենյակում) տեղի կունենա

Դասընթաց՝ խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման գործընթացին վերաբերող հարցերի վերաբերյալ

Դասընթաց՝ խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման գործընթացին վերաբերող հարցերի վերաբերյալ 17.12.2020

Օրերս Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՕՖ-ի հիմնադրամի կողմից կազմակերպվեց խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման գործընթացին վերաբերող դասընթաց: Դասընթացին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության և իրավաբանական բաժինների, մարզային ՍԱՏԳ-ների դեպք վարող և համայնքային սոցիալական աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկանության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացը վարում էր ՀՕՖ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը: Դասընթացի նպատակը

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID19) դեպքերի վերաբերյալ

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID19) դեպքերի վերաբերյալ 16.12.2020

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 1788 դեպք: Փաստացի բուժում է ստանում 789 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 968: Մարտի 16-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 4471 նմուշառում: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 31: ՀԻՇԵՑՈՒՄ

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի  բնակավայրերում  սուբվենցիոն ծրագրերով  տեղադրվել է հակակարկտային 6 կայան

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով տեղադրվել է հակակարկտային 6 կայան 16.12.2020

ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով նախատեսվել է 2020 թվականին Արենի համայնքի մի շարք գյուղերում տեղադրել հակակարկտային կայաններ: Սուբվենցիոն ծրագրերով նախատեսված հակակարկտային 6 կայանները տեղադրվել են Արենի խոշորացված համայնքի Արենի, Աղավնաձոր, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ բնակավայրերում: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 12,6 մլն դրամ: Նշենք, որ վերը թվարկված գյուղերի բնակիչները, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆերմերներն ու տնտեսությունները հույս ունեն՝ հակակարկտային կայանների գործարկումով պահպանել իրենց մշակած այգիների ու բանջարանոցների բերքը, որովհետև նրանք տարիներ շարունակ մասնակիորեն, երբեմն էլ՝ ամբողջապես, իրենց այգիների բերքը կորցրել են պարբերաբար տեղացած կարկուտի հետևանքով:

Հայտարարություն

Հայտարարություն 13.12.2020

Հարգելի հայրենակիցներ, Վայոց ձորի մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։ ՀՀ սահմանները պահպանվում և վերահսկվում են ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից: Լրատվամիջոցներին կոչ ենք անում անհարկի խուճապ չառաջացնել հանրության շրջանում և զերծ մնալ մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածելուց:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 16:20:46